….зато у нас вино хорошее”
Արդեն քանի տարի է Ռուսաստանի նման մեծ բայց հիմար երկիրը արգելել է Վրաստանի նման փոքր բայց տխմար երկրի գինիների ներմուծումը:
Այս քանի տարի ռուսները խմում էին թանկ իտալական, ֆրանսիական, չիլիական, իսպանական և այլ գինիներ:
Այսօր կարդացի, որ շատ շուտով այդ արգելքը կհանվի, և ռուսները նորից ներ կմուծեն վրացական գինին: Հասավ նրան, որ ռուսները նորից ուզեցին վրացական գինի….
Մեկը հարցնի, մ՞եզ ինչ:
Ցանկացած այլ երկիր, որը մեր երկրի նման շրջապատված է, չունի բնական ռեսուրսներ, չունի ելք դեպի ծով կամ օվկիանոս, բայց ունի գինու լավ զարգացած արտադրություն, և դրա հետ մեկ տեղ այդ երկրի ամենամեծ շուկան Ռուսաստանն է – ամեն ինչ կանի որ գրավի Ռուսաստանի նման մեծ, խմող, վճարունակ գինու շուկայի գոնե մի մասը:
Ռուս-վրացական հարաբերությունները այլևս չեն լինի այդքան բարենպաստ Ռուսաստան հայկական գինի արտահանելու համար:
Բայց ի՞նչ արեցինք մենք այս քանի տարին դրա փոխարեն: Մենք ծախսեցինք միլիոնավոր դոլարներ որ ամեն օր հայկական հեռուստատեսությամբ, ռադիոյով և “գլամուռ” ամսագրերով մեր իսկ գինին գովազդենք:
Թողնելով Ռուսաստանի նման շուկան, մենք գտանք որ հայերը վճարունակ են, լիքը գինի կարան խմեն և չգիտեն մեր գինու մասին: Դրա համար հեղեղեցինք մեր եթերը մեր իսկ գինու գովազդով:
Ասեմ ավելին, մեր “բիզնեսմենները” սկսեցին փող ծախսել և մեր շուկա ներմուծել վրացական գինի: (Վերջնա)
Այս քանի տարի նույն գումարը Ռուսաստան հայկական գինի ներմուծելու և գովազդի վրա ծախսելու պարագայում մեր գինին կունենար ռուսական խմող, կարմրաթուշ, բայց կարևորը վճարունակ և մեծ շուկա:
Խելքի խնդիր ունենք….
