Tagged: երևան
մեր օրերի սրբերը, կամ Che Guevara 2.0
էս մեկը չեի տեսել, հիմա էս տղեն՞ա մեր օրերի Չե Գեվարա-ն:
Ինձ ասում էին, որ ՀԱԿ-ի միտինգներից հետո ժողովուրդը իրա հետևից հավաքումա.. միգուցե: Բայց պարզվումա հավագումա մի տեղ, հետո գնում իմ քաղաքի շենքերի վրա ուրիշ բաներ են նկարում: Բա եղա՞վ:
Ես համոզված եմ, որ եթե քաղաքապետարանը ուզենա Նիկոլին տուգանել սրա համար, Նիկոլը, իրեն բնորոշ համեստությամբ, կասի որ նա չգիտի թե ով է արել սա: Երևի, կասի, անհայտ երկրպագուները:
Կամ էլ սա արվելա Երևան – գրքի մայրաքաղաք ակցիայի շրջանակներում: Ինչի չ՞ե որ: Ինչ պակասա Նիկոլը Թումանյանից, Հեմինգուեյից, Չարենցից:
Ի տարբերություն մեծ գրողների Նիկոլը նաև ԱԺ պատգամավորա, ու համել կարումա ասի “սերժիկ”, “լֆիկ” ու էլի այլ կարևոր բաներ: Չե, արժանիա, արժանի: Հաջորդ քայլը` արձան, ու տենց մինչև պանթեոն:
Երևանի քաղաքապետ ջան,
Ինքդ էլ ես տեսնում որ գեղեցիկ չե, երբ Հյուսիսային Պողոտայում, իսկ ավելի կոնկրետ Տերյան / Հին Երևանցու փողոցների խաչմերուկում, Մոսկվիչկա սուպերմարկետի դիմացի հրապարակը մարդիկ անցնում են այնպես, ինչպես կանցներ կովերի հոտը, կամ ոչխարների կոլեկտիվը:
Այսինքն, անցնում են հրապարակի միջով, ոչ թե հրապարակը հատող փողոցներն են անցնում: Ինչ լավ է, որ Հանրապետության Հրապարակը այդպես չեն անցնում, թե չե մեր երկիրը վերջնական կդարնա Պակիստան:
Այս ադի-բուդի ուտող դեմքերի անջատված հոսքը այնպես, կարծես Գագարինի նման դուրս են եկել բաց տիեզերք, նաև խանգարում է Տերյան կամ Հին Երևանցու փողոցով անցնով մեքենաներին: Շատ զավեշտալի է իհարկե, որ այս փողոցը կոչվում է Հին Երևանցու, բայց դրա մասին հաջորդ դասին:
Ես չգիտեմ, թե ինչու է մեր ոստիկանությունը համարում, որ երթևեկության կանոնները պետք է միայն մեքենա վարողները պաշտպանեն: Կարծում եմ դա պետք է լինի կոալիցիոն ջանք: Եվ մեքենա վարողների և աննպատակ, հոգնած, 1-ից 8 թվերին ծանոթ, այբուբենի հիմնական տառերը ճանաչող, կարմիր-կապույտ զամշից կոշիկներով, և Զաստին Բիբերին ատող կամ սիրող, կովանման մեր քաղաքացիների:
Ես չգիտեմ թե Ձեր դուրը Պակիստանը գալիս է թե չե, բայց կարծում եմ մեր քաղաքացիների մեծ մասի դուրը չի գալիս:
Դրա համար, որպեսզի ընդիմադիր դատարկ քննադատողի տպավորություն չթողնեմ, ես առաջարկում եմ իմ քաղաքի բյուջեից որոշ գումար հատկացնեք, և հրապարակի կողքերը մոտ մեկ մետր բարձրությամբ գեղեցիկ ցանկապատ տեղադրեք: Դա ցանկացած կովին կհուշի, որ հրապարակը չեն անցնում մեջտեղից: Մանավանդ, որ այդ հրապարակով մեքենաներ են գնում:
Կանխավ շնորհակալ եմ, որ մտածում եք մեր քաղաքի մասին:
արի սկզբից գոնե համբուրվենք
Տեսե՞լ եք “Արի ամուսնանանք” 21-րդ դարի լավագույն շոուն ATV-ի եթերում: Եթե ոչ, ապա իրոք զանգեք ԱՊՊԱ քանզի ձեզ օգնություն է հարկավոր: Դուք հետ եք մնացել ժամանակակից երիտասարդական կյանքից:
Մեկ հաղորդումը երկարեցնում է մարդու կյանքը 3-4 ամսով, եթե գովազդը չլիներ` անգամ կես տարով: Ձեզ սպասում են Հայոց տիեզերքի ամենափայլուն մտքերը ունեցող տղաները և աղջիկները:
Իսկ եթե լուրջ, ես իրոք ամաչում եմ այսօրվա երիտասարդությունից: Այդ հաղորդում գալիս են այնպիսի “տարբերակներ” ում իրոք բժշկական օգնություն է հարկավոր: Ու այն միտքը, որ դրանք մեր այսօրվա մեծամասնությունն են ստիպում է ինձ էլ հոգեբան փնտրել:
Տղերքը նման են օդնոկլասնիկից դուրս եկած կլիզմայի դեմքով ու թզբեխի հոգեբանությամբ բանավոր քֆուրի: Աղջիկները՝ մեր օրերից բացակա ստացած ու սառած տոլմայի համաստեղության տակ ծնված “հարսիկներ”:
Խոսում են հիմնականում հաղորդավարները և դա շատ լավ Է: Դա դանդաղեցնում է ազգի հոգևոր և մշակութային անկումը ինչ-որ չափով: Եթե խոսեին հաղորդման հերոսները մենք ականատես կլինեինք խոսացող քյաբաբի և բիգուձիի զրույցի: Իսկ դա, կարծում եմ մեր բազմաչարչար ազգին հակացուցված է:
Հաղորդմանը մասնակցում է նաև տիեզերքի հայկական վարչության պետը, որը լավ գիտի թե ում ինչ է կարելի և ով ինչից է կյանքում տուժելու: Սա շատ կարևոր մարդ է ում համար կարծում եմ մոտակա Ազգային Ժողովի ընտրություններում կուսակցությունները իրար կոկորդ են կրծելու:
Ես շատ եմ ուզում, որ հայերը ամուսնանան, բայց ո՞նց են էտ չար թզուկի դեմքով ու հոգեբանությամբ աղջիկները և անվերջ դռուժիծ տվող տղաները մեր ազգի ապագա սերնդին կյանք սովորեցնելու:
Այ Նիվի հայելու վրից կախած մեծ փոմփոլոկ զառերի խասյաթով տղաներ և այ մուգ պամադա քսած վատ ռուսական էստրադա լսող աղջիկներ, հերիքա սեմուշկա չրթեք ու կյանքից փոշմանած նայեք, թե ում մատին ինչ մատանի կա: Գոնե գիրք կարդացեք, լուրջ ֆիլմեր նայեք, ջազ, ռոկ լսեք, լեզուներ սովորեք:
Ձեզ խաբել են, Դուբայը չի աշխարհի մայրաքաղաքը, Նիվեն չի լավ տղու նշանը, սևը չի ամենալավ գույնը, սեմուշկեն ու կոֆեն չեն բախտի մասին զրույցներում ամբաժանելի աքսեսուարները:
Ամուսնանալը չի երջանկությունը, այլ ձեր աչքերը բացելը և աշխարհում բացի սևից ուրիշ գույն տեսնելը:
(գրված է հեռախոսով, հնարաավոր են սխալներ)
glamour girls of Yerevan
They are everywhere, cool and sexy, speaking little Armenian, less Russian and no English. Using smartphones chiefly for phone calls or as an accessory for shining Swarovski cases. They inhabit bars and cafes with “Fuck me” look, but “I am a virgin” behavior.
There is something controversial in Yerevan’s glamourous girls. They really believe they are the coolest so they can charm any guy. This is not even funny, they do believe that. As maybe Paris Hilton thinks she is the most attractive and she really believes she can have any guy.
Another funny observation is actual guys around those girls. Normally those guys are wealthy, confident-looking, short and fat. Fat men in black. The picture from aside makes the couple even funnier. Partly because those guys are super proud to have younger, trendy chick around and they show this proudness by spreading invisible messages with their look, talk and behavior and partly because you can guess main reasons and motives behind that relationship.
Yerevan glamour girls will amaze you with their taste. They wear the best and latest clothes, drive fastest and most reliable cars, sometimes heavy SUVs, drink mojito and eat organic. But they can hardly make coffee or omelette for themselves.
I know it’s not an Armenian phenomenon only.
The question is “To pity or not to pity”, as this question may literally transfer into “To be or not to be” in the future, when they grow up in some 10-15 years. Because someone should pay taxes so these people can receive allowances when they are old. They are part of our society. They need to learn to do something, apart from “ahhhhh”, “hoootttt”, “I love Fashion TV” and “oh my God”.
Should we invest time to explain that they are laughable or should we let them stay in their dreams? Should we educate them or should we shut up and let them live their life? Probably we should really shut up, but the problem is society is going to feed these people by paying allowance once they are jobless and old. I mean being a fun for society now they may transform into burden very soon.
Tamushka, Gay & Saq and others
The names of Yerevan’s taxi services best reflect the level of human development. Talking about monopolies here, it needs to be mentioned that taxi business in Armenia is not monopolized. And maybe this is one of the reasons it is such a mess.
Taxis are many, they are various, but there are few things in common in almost every car. Bad music, strange taxi name and Nobel prize winner driver.
Music:
You will listen the types of music you never heard of. To classify with well-known terminology it may be described as deep down-tempo Armenian. But it will make you forget where you were going. Looking at the driver that enjoys the music you may wonder if the CD comes along with a pot. Thankfully Yerevan is a relatively small city so you won’t be zombified by the music before you arrive.
Strange taxi names:
If I start recalling all those names, Tamushka, Gay & Saq, Ну Погоди, Ganybablo, Super Extreme, etc. you may think I’m still under the mentioned music. One may wonder if this is the result of not monopolized business. I would pay to witness the process of creating these names. It may be a subject of a separate, big research. You can imagine leaving national anthem, coat of arms or a simple maxim to the owners of these businesses. The international image of the country would be very, very avant-garde. Salvador Dali would die for the second time.
Superman drivers:
Oh those are special. Every driver will tell you that he was the most successful businessman somewhere in Russia’s deep ass before coming to Yerevan to drive taxi. Your question: “why do you drive taxi then?” will be answered by a thoughtful look and don Corleone voice saying: “recession, you know…”. To which you will nod and say: “Aaaaaaa…”., blaming financial crisis for fueling Yerevan with world’s most prominent business brains.
So imagine, Yerevan is the city where you may see Forbes magazine cover guy driving taxi. Where else will you see those? Maybe only in Hollywood movies…
իսկ դու ու՞մ ես ձայն տալու ընտրություններին:
Իսկ դու ու՞մ ես ձայն տալու ընտրություններին:
Գիտեք, երբ ինձ այս հարցն են տալիս, ես զարմանում եմ: Այս հարցը, մանավանդ “ում” շեշտով, կարելի է տալ երբ ձիարշավարանում ինչ որ ձիու վրա գումար ես դնում, կամ ասենք երգի մրցութում մեկին նախընտրում ես, կամ լավ շարժվող պարուհի ես ընտրում խնջույքի համար:
Քաղաքական ընտրություններում անձին ձայն տալը միջնադարյան մտածելակերպի վառ արտահայտում է:
Ցանկացած կարդալ և գրել իմացող հայաստանցու համար ընտրություններին վերաբերվող հարցը (ըստ իս) պետք է հնչի այսպես. “ո՞ր նախընտրական ծրագիրն է քեզ հարազատ”: Չ՞է որ մենք փեսացու կամ հարսնացու չենք ընտրում, մենք ընտրում ենք ծրագիր, քայլերի ցանկ, քայլերի իրատեսական լինելը, ժամանակացույցը՝ կոնկրետ թվերով և բացատրություններով, առաջիկա 5 տարվա անելիքը, ներքին, արտաքին, տնտեսական, մշակույթային, բնապահպանական, ռազմական և այլն:
Սերժ, Լևոն, Պողոս, Պետրոս, ձեզ միևնույն չ՞է անունը: Մի՞թե ավելի կարևոր է թե ով է գողանալու ձեզանից կամ ձեր երեխաներից: Ինձ միևնույն է: Ինձ համար կարևորը այն է, որ չգողանան: Գողի անունը կամ ազգանունը, հասակը, կրթությունը, մազերի և աչքերի գույնը բան չի փոխում:
Դուք կվստահ՞եք ձեր սրտի վիրահատությունը բարցրահասակ, կապուտաչյա, 40-45 տարեկան, բժշկական գիտությունների թեկնածու, 3 ոսկե երեխաների հայր ատամնաբուժին: Իհարկե ոչ: Այս մարդու ծրագիրը ձեր ատամները բուժելն է: Մինչդեռ, դուք սրտի խնդիր ունեք:
Կարդացեք, սիրելիներս: Քաղաքականության մեջ գտնվոց անձինք և կուսակցությունները պարտավոր չեն անել այն ինչ ամրագրված չէ իրենց նախընտրական ծրագրերում: Արդեն 2012 թիվն է, մենք գազանանոցում չենք, որ սիրած կենդանի ընտրենք 5 տարի վրան նայելու համար: Մենք ընտրում ենք ընդհամենը վարձու աշխատող(ներ), որոնց հանձնարարելու ենք 5 տարի մեր ընտրած ծրագիրը կյանքի կոչեն:
Ի վերջո, մեր մինչ այս օրը կեղծված ընտրությունները ծրագիր չկարդալու և անձ ընտրելու արդյունք է:
Դրա համար էլ կոտրած տաշտակը դառնում է լավագույն դեպքում էլիտար կոտրած տաշտակ, բայց ոչ մի դեպքում լվացքի մեքենա:





