Tagged: հայաստան

Հիմա

Լավ, ընտրությունները անցան, հիմա ին՞չ են անելու նրանք, ով 2008-ից փրկում են երկիրը, բայց մարդիկ ոնց որ չեն գնում իրանց հետևից, կամ ինչ որ չեն ուզում որ հենց այս տղաները իրանց փրկեն:

Նրանք, ով կյանքում առաջին անգամ դարձան պատգամավոր: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը:

Կամ նրանք, ով երկար տարիներ չեն եղել իշխանության մեջ, և կարծես մտածում են, թե ամենից լավն են պատկերացնում մեր երկրի տնտեսության վիճակը: Օրինակ` Հրանտ Բագրատյանը:

Կամ էն լավ տղերքը, որոնք մաքուր մարդիկ են, բայց քաղաքականությունից և տնտեսությունից հեռու, օրինակ` Արամ Սարգսյանը ու Արամ Մանուկյանը:

Կամ Ստեփան Դեմիրճյանը: Կամ Լևոն Զուրաբյանը:

Ես կարծում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջի հանրահավաքում ասեց, որ մենք բոլորս շատ շուտով ականատես կլինենք իսկական պառլամենտարիզմին, նա ինկատի ուներ լուրջ բանավեճեր, խելքին մոտ առաջարկներ, տեղին հարցեր և բովանդակալից ելույթներ ՀԱԿ-ի պատգամավորների կողմից: Հույսով եմ այդպես կլինի:

Ես շատ մեծ հույս ունեմ ՀԱԿ-ի տղաները զերծ կմնան լֆիկ-մֆիկ ածականների օգտագործումից խորհրդարանում, կամ նախագահին անունով դիմելուց, վերջում “իկ” ավելացնելով և դարցնելով սերժիկ, որովհետև դրանք իսկական պառլամենտարիզմից հեռու բաներ են:

Ես հույս ունեմ որ, Նիկոլ Փաշինյանը վերջապես կհասկանա, որ մարդուն, ում հետ որ մոտ չես, ածական անունով դիմելը տարրական դաստիարակության բացակայության նշան է: Եվ կհասկանա, որ ինքը ԱԺ պատգամավոր է, իսկ ԱԺ-ի հիմնական խնդիրը օրենքներ քննարկելն և ընդունելն է:

Ես հույսով եմ, որ Հրանտ Բագրատյանը շատ ավելի լուրջ փաստաթղթերի հեղինակ կարող է լինել, քան տխրահռչակ 100 քայլն էր:

Ես հույսով եմ, որ վերջապես այն մարդիկ, ովքեր մեզ չտպավորեցին 2008-ից այս կողմ, և քարոզարշավի ժամանակ ավելի շատ խոսում էին Հանրապետականներից, քան իրանց իսկ անելիքից, կառաջարկեն խելամիտ օրենքներ ԱԺ-ում:

Հույսով եմ, որ ՀԱԿ-ը վերջապես կմտածի թե ինչ՞ու 7%, և կհասկանա, որ եթե նման ոգով շարունակի ապա 7%-ը կդառնա ՀԱԿ-ի պատմության լավագույն էջերից մեկը:

Տեսնենք:

գարնան մտքեր

20120302-015440.jpg

Բոլոր մարդիկ աշխարհում, եթե իհարկե հոգեկան խանգարում չկա, ուզում են երջանիկ ապրեն: Հարցը միայն երջանկությունը ընկալելու մեջ է:

Օրինակ, եթե հարցնեն՝ բոլորը կուզենան մի լեզվով խոսել, որ ուր էլ գնաս – քո լեզվով խոսես, քո լեզուն լսես: Լինի մեկ լեզու աշխարհում: Մարդիկ բոլորը իրար հասկանան, հումորը, երգերը, և այլ: Եթե հարցնես այսօր, դժվար որևե մեկը դեմ լինի դրան: Բայց, հայը կուզենա որ այդ մեկ լեզուն լինի հայերենը, իսպանացին՝ իսպաներենը, անգլիացին՝ անգլերենը, չինացին՝ չիներենը, և այլ:

Կամ օրինակ, լինի մեկ դրամ, որ շրջագայելուց ուր էլ գնաս – դրամը փոխելու կարիք չլինի: Բայց նորից, եվրոպացին կուզենա այդ դրամը լինի եվրոն, ամերիկացին՝ դոլարը, ռուսը՝ ռուբլին, և այսպես: Ես անգամ կասկածում եմ որ այդ նոր արժույթի անվանումը կարողանան արագ որոշել:

Նույն խնդիրն էլ մեր այսօրվա հայոց քաղաքականությունն է: Բոլոր կուսակցությունները ուզում են գան իշխանության: Բոլորն էլ երդում են տալիս, որ գալիս են իշխանության որ իմ և ձեր խնդիրմերը վերցնեն իրենց ուսերի վրա (ինչ լավ ձյաձյաներ են չ՞ե):

Ոնց անենք, որ այսքան շատ, բազմաթիվ “լավ ձյաձյաներից” ընտրենք գոնե մի 30% անկեղծ ձյաձյաներին: Շատ հասարակ, այնպես ինչպես անում են ընտրողները հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում: Պետկ է ձայն տալ ոչ թե անձին, կամ կուսակցությանը, այլ ծրագրին: Անձին ձայն կտաք երբ այդ անձը ձեզ ամուսնության առաջարկ անի, իսկ կուսակցությանը ձայն կտաք եթե դուք այդ կուսակցության անդամ եք: Մնացած բոլոր դեպքերում՝ միայն ծրագրին:

Իսկ ծրագիր կարդալը, կամ եթե անգրագետ եք՝ լսելը, իր խնդիրները ունի: Տարբերել է հարկավոր ոչ իրական, պոպուլիստական (որոշ դեպքերում անգամ պուպուլիստական) կամ ոչ հստակ ծրագրերը:

Ո՞նց հստակեցնել: Ձեզ ասում են թոշակը և աշխատավարձը բարցրանալու է՝ դուք հարցրեք երբ և ինչքան: Ասում են բակերը կանաչապատելու են, հարցրեք երբ: Ասում են պայքարելու են կոռուպցիայի դեմ, հարցրեք ոնց և երբ: Ասում են լուծելու են Արցախի հարցը, հարցրեք երբ և ոնց: Ասում են բանակով հպարտանալու ենք, շնորհակալություն հայտնեք, բայց հարցրեք ինչ ինկատի ունեն դրանով, և այլն, և այլն, և այլն:

Սրա մասին մոտ 2 ամիս առաջ գրել էի այստեղ:

P.S. (գրված է հեռախոսով, հնարաավոր են սխալներ)

արի սկզբից գոնե համբուրվենք

20120210-222952.jpg

Տեսե՞լ եք “Արի ամուսնանանք” 21-րդ դարի լավագույն շոուն ATV-ի եթերում: Եթե ոչ, ապա իրոք զանգեք ԱՊՊԱ քանզի ձեզ օգնություն է հարկավոր: Դուք հետ եք մնացել ժամանակակից երիտասարդական կյանքից:

Մեկ հաղորդումը երկարեցնում է մարդու կյանքը 3-4 ամսով, եթե գովազդը չլիներ` անգամ կես տարով: Ձեզ սպասում են Հայոց տիեզերքի ամենափայլուն մտքերը ունեցող տղաները և աղջիկները:

Իսկ եթե լուրջ, ես իրոք ամաչում եմ այսօրվա երիտասարդությունից: Այդ հաղորդում գալիս են այնպիսի “տարբերակներ” ում իրոք բժշկական օգնություն է հարկավոր: Ու այն միտքը, որ դրանք մեր այսօրվա մեծամասնությունն են ստիպում է ինձ էլ հոգեբան փնտրել:

Տղերքը նման են օդնոկլասնիկից դուրս եկած կլիզմայի դեմքով ու թզբեխի հոգեբանությամբ բանավոր քֆուրի: Աղջիկները՝ մեր օրերից բացակա ստացած ու սառած տոլմայի համաստեղության տակ ծնված “հարսիկներ”:

Խոսում են հիմնականում հաղորդավարները և դա շատ լավ Է: Դա դանդաղեցնում է ազգի հոգևոր և մշակութային անկումը ինչ-որ չափով: Եթե խոսեին հաղորդման հերոսները մենք ականատես կլինեինք խոսացող քյաբաբի և բիգուձիի զրույցի: Իսկ դա, կարծում եմ մեր բազմաչարչար ազգին հակացուցված է:

Հաղորդմանը մասնակցում է նաև տիեզերքի հայկական վարչության պետը, որը լավ գիտի թե ում ինչ է կարելի և ով ինչից է կյանքում տուժելու: Սա շատ կարևոր մարդ է ում համար կարծում եմ մոտակա Ազգային Ժողովի ընտրություններում կուսակցությունները իրար կոկորդ են կրծելու:

Ես շատ եմ ուզում, որ հայերը ամուսնանան, բայց ո՞նց են էտ չար թզուկի դեմքով ու հոգեբանությամբ աղջիկները և անվերջ դռուժիծ տվող տղաները մեր ազգի ապագա սերնդին կյանք սովորեցնելու:

Այ Նիվի հայելու վրից կախած մեծ փոմփոլոկ զառերի խասյաթով տղաներ և այ մուգ պամադա քսած վատ ռուսական էստրադա լսող աղջիկներ, հերիքա սեմուշկա չրթեք ու կյանքից փոշմանած նայեք, թե ում մատին ինչ մատանի կա: Գոնե գիրք կարդացեք, լուրջ ֆիլմեր նայեք, ջազ, ռոկ լսեք, լեզուներ սովորեք:

Ձեզ խաբել են, Դուբայը չի աշխարհի մայրաքաղաքը, Նիվեն չի լավ տղու նշանը, սևը չի ամենալավ գույնը, սեմուշկեն ու կոֆեն չեն բախտի մասին զրույցներում ամբաժանելի աքսեսուարները:

Ամուսնանալը չի երջանկությունը, այլ ձեր աչքերը բացելը և աշխարհում բացի սևից ուրիշ գույն տեսնելը:

(գրված է հեռախոսով, հնարաավոր են սխալներ)

glamour girls of Yerevan

20120118-173006.jpg

They are everywhere, cool and sexy, speaking little Armenian, less Russian and no English. Using smartphones chiefly for phone calls or as an accessory for shining Swarovski cases. They inhabit bars and cafes with “Fuck me” look, but “I am a virgin” behavior.

There is something controversial in Yerevan’s glamourous girls. They really believe they are the coolest so they can charm any guy. This is not even funny, they do believe that. As maybe Paris Hilton thinks she is the most attractive and she really believes she can have any guy.

Another funny observation is actual guys around those girls. Normally those guys are wealthy, confident-looking, short and fat. Fat men in black. The picture from aside makes the couple even funnier. Partly because those guys are super proud to have younger, trendy chick around and they show this proudness by spreading invisible messages with their look, talk and behavior and partly because you can guess main reasons and motives behind that relationship.

Yerevan glamour girls will amaze you with their taste. They wear the best and latest clothes, drive fastest and most reliable cars, sometimes heavy SUVs, drink mojito and eat organic. But they can hardly make coffee or omelette for themselves.

I know it’s not an Armenian phenomenon only.

The question is “To pity or not to pity”, as this question may literally transfer into “To be or not to be” in the future, when they grow up in some 10-15 years. Because someone should pay taxes so these people can receive allowances when they are old. They are part of our society. They need to learn to do something, apart from “ahhhhh”, “hoootttt”, “I love Fashion TV” and “oh my God”.

Should we invest time to explain that they are laughable or should we let them stay in their dreams? Should we educate them or should we shut up and let them live their life? Probably we should really shut up, but the problem is society is going to feed these people by paying allowance once they are jobless and old. I mean being a fun for society now they may transform into burden very soon.

Tamushka, Gay & Saq and others

20120116-205004.jpg

The names of Yerevan’s taxi services best reflect the level of human development. Talking about monopolies here, it needs to be mentioned that taxi business in Armenia is not monopolized. And maybe this is one of the reasons it is such a mess.

Taxis are many, they are various, but there are few things in common in almost every car. Bad music, strange taxi name and Nobel prize winner driver.

Music:

You will listen the types of music you never heard of. To classify with well-known terminology it may be described as deep down-tempo Armenian. But it will make you forget where you were going. Looking at the driver that enjoys the music you may wonder if the CD comes along with a pot. Thankfully Yerevan is a relatively small city so you won’t be zombified by the music before you arrive.

Strange taxi names:

If I start recalling all those names, Tamushka, Gay & Saq, Ну Погоди, Ganybablo, Super Extreme, etc. you may think I’m still under the mentioned music. One may wonder if this is the result of not monopolized business. I would pay to witness the process of creating these names. It may be a subject of a separate, big research. You can imagine leaving national anthem, coat of arms or a simple maxim to the owners of these businesses. The international image of the country would be very, very avant-garde. Salvador Dali would die for the second time.

Superman drivers:

Oh those are special. Every driver will tell you that he was the most successful businessman somewhere in Russia’s deep ass before coming to Yerevan to drive taxi. Your question: “why do you drive taxi then?” will be answered by a thoughtful look and don Corleone voice saying: “recession, you know…”. To which you will nod and say: “Aaaaaaa…”., blaming financial crisis for fueling Yerevan with world’s most prominent business brains.

So imagine, Yerevan is the city where you may see Forbes magazine cover guy driving taxi. Where else will you see those? Maybe only in Hollywood movies…

իսկ դու ու՞մ ես ձայն տալու ընտրություններին:

20120107-182033.jpg

Իսկ դու ու՞մ ես ձայն տալու ընտրություններին:

Գիտեք, երբ ինձ այս հարցն են տալիս, ես զարմանում եմ: Այս հարցը, մանավանդ “ում” շեշտով, կարելի է տալ երբ ձիարշավարանում ինչ որ ձիու վրա գումար ես դնում, կամ ասենք երգի մրցութում մեկին նախընտրում ես, կամ լավ շարժվող պարուհի ես ընտրում խնջույքի համար:

Քաղաքական ընտրություններում անձին ձայն տալը միջնադարյան մտածելակերպի վառ արտահայտում է:

Ցանկացած կարդալ և գրել իմացող հայաստանցու համար ընտրություններին վերաբերվող հարցը (ըստ իս) պետք է հնչի այսպես. “ո՞ր նախընտրական ծրագիրն է քեզ հարազատ”: Չ՞է որ մենք փեսացու կամ հարսնացու չենք ընտրում, մենք ընտրում ենք ծրագիր, քայլերի ցանկ, քայլերի իրատեսական լինելը, ժամանակացույցը՝ կոնկրետ թվերով և բացատրություններով, առաջիկա 5 տարվա անելիքը, ներքին, արտաքին, տնտեսական, մշակույթային, բնապահպանական, ռազմական և այլն:

Սերժ, Լևոն, Պողոս, Պետրոս, ձեզ միևնույն չ՞է անունը: Մի՞թե ավելի կարևոր է թե ով է գողանալու ձեզանից կամ ձեր երեխաներից: Ինձ միևնույն է: Ինձ համար կարևորը այն է, որ չգողանան: Գողի անունը կամ ազգանունը, հասակը, կրթությունը, մազերի և աչքերի գույնը բան չի փոխում:

Դուք կվստահ՞եք ձեր սրտի վիրահատությունը բարցրահասակ, կապուտաչյա, 40-45 տարեկան, բժշկական գիտությունների թեկնածու, 3 ոսկե երեխաների հայր ատամնաբուժին: Իհարկե ոչ: Այս մարդու ծրագիրը ձեր ատամները բուժելն է: Մինչդեռ, դուք սրտի խնդիր ունեք:

Կարդացեք, սիրելիներս: Քաղաքականության մեջ գտնվոց անձինք և կուսակցությունները պարտավոր չեն անել այն ինչ ամրագրված չէ իրենց նախընտրական ծրագրերում: Արդեն 2012 թիվն է, մենք գազանանոցում չենք, որ սիրած կենդանի ընտրենք 5 տարի վրան նայելու համար: Մենք ընտրում ենք ընդհամենը վարձու աշխատող(ներ), որոնց հանձնարարելու ենք 5 տարի մեր ընտրած ծրագիրը կյանքի կոչեն:

Ի վերջո, մեր մինչ այս օրը կեղծված ընտրությունները ծրագիր չկարդալու և անձ ընտրելու արդյունք է:

Դրա համար էլ կոտրած տաշտակը դառնում է լավագույն դեպքում էլիտար կոտրած տաշտակ, բայց ոչ մի դեպքում լվացքի մեքենա: