Պատերազմի ելքը բացասաբար չի անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով կնքված եռակողմ համաձայնությունները հիմնականում հաջողությամբ իրականացվում են: Այդ մասին նա ասել է ռուսական Аргументы и факты («Արգումենտի ի ֆակտի») թերթին տված հարցազրույցում: Լավրովը վստահ է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքը բացասաբար չի անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության ոգով: «Ռուս-հայկական հարաբերությունները…