Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի․Տարոն Սիմոնյան
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Քանի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չիմացության կամ իմացության պատճառով պատրաստ են նեղ քաղաքական, անձնական շահերը գերադասել պետական շահերից, փորձեմ ոչ մասնագիտական բառապաշարով ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Արցախում ով կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից։ Արդյո՞ք Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորշման իրավունք։ԱՅՈ։ Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորոշման (jus cogens) իրավունք, ինչպես աշխարհի մյուս բոլոր ժողովուրդները (ներքին ինքնորոշում), որոնք ապրում են իրենց բնօրրանում և ենթարկվել, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել հիմնարար իրավունքների սահմանափակումների որևէ այլ ժողովրդի ռազմաքաղաքական իշխանության կողմից (արտաքին ինքնորոշում)։ Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք։ՈՉ։ Ադրբեջանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն (միջազգային իրավունքի սուբյեկտ), երբևէ չի ունեցել, չունի և չի կարող ունենալ որևէ իրավունք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ։ Արդյո՞ք Արցախի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներն իրավունք ունեն անկախանալ կամ միանալ Ադրբեջանին։ՈՉ։ Արցախում ապրած ադրբեջանցիները՝ որպես ազգային, կրոնական փոքրամասնություն, կարող են ապրել, ունենալ իրավունքներ, կրել պարտականություններ, բայց ոչ առանձնանալ Արցախի որևէ վարչատարածքային միավորից։ Արդյո՞ք Արցախի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել օգնություն որևէ այլ պետությունից՝ իր պետության տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների սեփականության իրավունքի վերականգնման, իր նկատմամբ ագրեսիա, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործում։ԱՅՈ։ Միջազգային հանրության բոլոր անդամ պետություններն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունեն միջազգային իրավական (erga omnes) պարտավորություն բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, պաշտպանել իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովրդին։ Արդյո՞ք պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող հանրային գործիչներն իրավունք ունեն խոսել թեմաներից, որոնցից չեն հասկանում։ՈՉ։ ՈՉ։ ՈՉ, որովհետև նրանց խոսքն ու գործը վերագրվում է պետությանը, ում ներկայացնում են, և նրանց խոսքի ու գործի հետևանքները կրում են ոչ թե իրենք, այլ պետությունը, ազգը։
Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ հանդես է եկել ուղերձով: Ուղերձը՝ ստորև. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ…
Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է այն միտք-առաջարկը, թե կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։ Եվ այդ մասին, որպես կանոն, խոսք է բացվում ընտրությունների նախաշեմին կամ դրանից հետո՝ ըստ էության ընտրության արդյունքներից դժգոհ շրջանակների կողմից։ Փոքրիկ Հայաստանի համար այսքան կուսակցությունների, դաշինքների, քաղաքական միավորումների առկայությունը զավեշտալի է։ Կարող եք պնդել, թե մարդիկ ազատ են իրենց…
Վերջին օրերին ԶՈՒ և հատկապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը, որի արմատները գլխավորապես տանում են դեպի ներկայիս իշխանությունները, խորհրդածությունների լայն սպեկտր ունի։ Ազգ-բանակ կոնցեպցիայից հեռացած Նիկոլն ու իր թիմը որդեգրել են բանակի մասին դեկլարատիվ գովերգման, բայց ըստ էության դրա հեղինակազրկման քաղաքականությունը։ Ապացույցները բազմաթիվ են։ Առհասարակ սորոսական մենթալ կոդերը առաջին հերթին թիրախավորվում են…
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Սիմոնյանը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը: «Չէր ճանաչում ակնհայտը: Չէր ճանաչում ճշմարտությունը: Չէր ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հիանալի իմանալով, որ նա՝ այդ…