նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը  գրում է.

«Վերջին օրերին ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով  արգելափակված  պահել ադրբեջանցի զինվորականներին»։

Եթե Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում իր զորքերի ներկայությունն օգտագործել և Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել՝ զիջումների կամ մեկ այլ տեսքով, ապա ՊՆ այս հայտարարությունը ընդհանուր իրավիճակում եղանակ չի փոխում։

Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ և նրան՝ նվազագույնը մեր տարածքում, պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակն աշխատում է նրանց օգտին ու դա նրանք օգտագործել/օգտագործելու են գործընթացում իրենց դիրքերի ամրապնդման և կոշտացման համար»։

Similar Posts