նորություններ | Հայեր | Հասարակություն

Անգնահատելի է նրա դերը Հայաստանի ու Արցախի զարգացման գործում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է․

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի
մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման
և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր
հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:

Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք
միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ
մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի
ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների
լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը:

Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում
գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին,
հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:

Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար»:

Similar Posts