նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Թուրքիան հիստերիայի մեջ է․նոր մեղադրանքներ՝ Իսրայելի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հորդորել է օգնել վերջ դնել Իսրայելի կողմից իրականացվող ջարդին։

«Իսրայելի քայլերը պետք է պատժվեն», – հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Ըստ Թուրքիայի հաղորդակցության տնօրինության հայտարարության, Էրդողանը Հռոմի պապին ասել է, որ Պաղեստինում վայրագություն է իրականացվում, և Իսրայելի հարձակումները ոչ միայն պաղեստինցիների, այլև բոլոր մահմեդականների, քրիստոնյաների և մարդկության դեմ էին:

Նրա խոսքով, Իսրայելը վտանգում է նաև տարածաշրջանային անվտանգությունը: Բացի այդ, Էրդողանի պնդմամբ, ամբողջ մարդկությունը պետք է միավորվի Իսրայելի անօրինական և անմարդկային գործելակերպի դեմ, որոնք նույնպես խախտում են Երուսաղեմի կարգավիճակը:

«Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին տա իր արժանի զսպիչ պատասխանն ու դասը և կոնկրետ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,-ընդգծել է թուրք առաջնորդը և հավելել, որ պաղեստինցիները կշարունակեն կոտորվել այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը չի պատժի Իսրայելին, որը մարդկության դեմ հանցանք է գործել:

«Թուրքիան բուռն դիվանագիտական ջանքեր է գործադրել բոլոր համապատասխան միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատվության անհրաժեշտ զգացում չի ցուցաբերել», – նշել է նա:

Միևնույն ժամանակ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է ագրեսիան դադարեցնելու ՄԱԿ-ի «հավասար կոչերը» ուղղված
Իսրայելին և Պաղեստինին:

«Նրանք հավասար կոչեր են անում երեխաների սպանողներին և նրանց, ում երեխաները սպանվում են: Սա քաղաքական երեսպաշտություն է », – Twitter- ում գրել է Չելիքը` նշելով, որ այսպիսի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խրախուսել Իսրայելին ավելի շատ հետապնդումներ իրականացնել:

Աննա Աթաբեկյան

Similar Posts