նորություններ | Հասարակություն | ՀԵտաքրքիր է

Ո՞րն է ճապոնացիների երկարակյացության ու հաջողության գաղտնիքը․ ուշագրավ մանրամասներ

Վերջին տվյալներով, 50 000 ճապոնացի անցել է 100 տարեկանի շեմը։

Իսկ 15 տարի հետո 100-ամյա երկարակյացների թիվը Ճապոնիայում կլինի ավելի քան մեկ միլիոն մարդ։

Ինչու՞․․․ ո՞րն է գաղտնիքը։

Կյանիք տևողության ու որակի այսպիսի նվաճում կարելի է ասել չկա և ոչ մի երկրում։

Ինչ-որ մեկը կարող է ենթադրել, որ նրանց երկարակեցության գաղտնիքն այն է, որ ուտում են հում ձուկ և ջրիմուռներ։ Բայց դա միայն ենթադրություն է ու ճիշտ չէ։

Աշխարհում շատ երկրներ կան, որոնք գտնվում են հատկապես տաք օվկիանոսների շրջակայքում և որտեղ տեղացիները առավոտից երեկո ճաշակում են ծովամթերք, մրգեր և բանջարեղեն, բայց ապրում են երկու անգամ քիչ։

Ճապոնացիների երկարակեցության գաղտնիքն այն է, որ նրանք միակն են աշխարհում, որ մարդու հետ շփվելիս փորձում են չփչացնել զրուցակցի տրամադրությունը։

Առավել դրական երկիր, քան Ճապոնիան է, դժվար է գտնել աշխարհում։ Դրա համար էլ ականատես ենք լինում տնտեսական իրական հրաշքի, նրանք հող չունեն, տարածք չկա, որպեսզի բրինձ ցանեն և քաղաքներ հիմնեն, բնության առումով ոչ մի հարստություն չունեն։

Բայց դրանով հանդերձ, նրանք ամենից հարուստ պետությունն են երկրագնդի վրա։ Ճապոնացու միջին աշխատավարձը 3500 ԱՄՆ դոլար է։

Ինչո՞ւ եմ այս ամենը շարադրում․հարցն այն է, որ ամբողջ պետության հաջողության գաղտնիքը սա է․ճապոնացիները առաջիններից են, որ կարողանում են տիրապետել, կառավարել իրենց մտքերը։

Հստակ գիտակցելով, որ բացասական մտքերը «սպանում» են ոչ միայն զրուցակցին, այլև նրա առողոջությունն ու ապագան։

Նրանք վերցրել ու դեն են նետել իրենց լեզվից «Ոչ» բառը։

Այդ ամենն արվել է բնական ճանապարհով, որովհետև նրանցից յուրաքանչյուրը դպրոցում, տանը, աշխատավայրում կառավարում է իր մտքերը և թույլ չի տալիս, որպեսզի նեգատիվ մտքերը փչացնեն կյանքն ու մնացյալ մարդկանց ապագան։

Ցավոք, երկրների մեծ մասը չի գիտակցում, որ միտքը սերմ է, որից աճում է ապագան, իրենց երեխաների ապագան, ընկերությունների, պետությունների ապագան։

Սիրալիր եղեք մեկդ մյուսի նկատմամբ, սիրեք և սիրված եղեք։


Ալիկ Բոլգար

Թարգմանությունը՝ Արա Ալոյանի

Similar Posts