նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է Վլադիմիր Պոզների հաղորդմանը․հատուկ անդրադարձ է եղել Թուրքիային

Հայաստանի համար սպառնալիքը Թուրքիան է: Ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը՝ պատասխանելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին հարցին:

«Սպառնալիքը մեզ համար գոյաբանական է, պատմական է:

Թուրքիան ընդունում է հայերին որպես սպառնալիք, և մենք էլ ընդունում ենք թուրքերին որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կփորձի Հայաստանում անել այն, ինչ Աջարիայում՝ իր բիզնեսի, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- ասել է Ռ.Քոչարյանը:

Similar Posts