նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Սորոսական VIP-ն ընդդեմ ժողովրդական ՄԻՊ-ի․ նոր թիրախ՝ ապազգային իշխանության համար


Վաղուցիվեր փաստ է, որ գունավոր հեղափոխությունների ճարտագետները, գաղափարական հայրերը, դրանց թվում նաև Ջորջ Սորոսը որպես կանոն թիրախավորվում են տվյալ պետության, հասարակության ռազմավարական նշանակության կառույցների, արժեհամակարգային ոլորտների վրա։

Հայաստանի դեպքում, բազմիցս ասվել է, խոսվել է այն մասին, որ արևմտյան ուժերի նենգ հարձակումներից ապահոգրված չէ Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց Բանակը, Հայ Ընտանիքը, Հայոց Դպրոցը, և այլ բազում ավանդական սրբություններ։

Կարծես տխուր ավանդույթ է դառնում․ պետության հենասյունները, կայացած կառույցները դառնում են ոչ միայն սորոսականների, այլև նրանցով կազմավորված իշխանության տարբեր ներկայացուցիչների հարձակումների թիրախ։

Հայոց Բանա՞կ, խնդրե՜մ։ Փաշինյանին ընդդիմացած ու նրա հրաժարականը պահանջող գեներալներին ազատե՛լ աշխատանքից, նսեմացնել հայ սպայի դերը, արժանապատվությունը՝ այլակարծության հանդգնության համար։  

Ի դեպ խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարությունը մտադիր է կրճատել ռազմական բյուջեն, թե բա պարտված բանակին նպատակահարմար չէ ֆինանսավորել նախկինի չափով։

ԱԳՆ․․․Հեռացնե՛լ համակարգից դիվանագետին, ով համարձակություն է ունեցել պահանջել վարչապետի հրաժարականը, ով ազնվություն է ունեցել ՝ քննադատելու գործող ապաշնորհներին։

Հայ Առաքելական Եկեղեցի՞․․․ Շրջանցել, չմասնակցել ոչ մի համապետական, համաեկեղեցական պատարագի, Նոր Հայաստան – Նոր Վարդապետ կարգախոսով սև ու կեղտոտ արշավ իրականացնել Հայ Եկեղեցու ու հոգևորականների դեմ։

Գիտնականնե՞ր․ չենք տեսել, չենք ճանաչում։ Այն ծերուկներն ե՞ն ակադեմիկոս, որոնք պարապ սրճախմությամբ են զբաղված։

Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյա՞կ։ Հա, ինչ են արել, որ ․․․ Պատերազմի օրերին, դրանից հետո իրենց աշխատանքն են կատարել, ոչինչ, որ էապես մեծացել է այդ աշխատանքի ծավալը։

Ծանր օրեր են, ծանր ժամանակներ են եղել ու կան Հայրենիքում, բոլորս էլ պարտավոր էինք աշխատել, ջանքեր գործադրել, անել ամենայն հնարավորն ու անհնարինը։ Պարտավոր էինք ու պարտավոր ենք, բայց դե չենք կարող նախկին ֆինանսավորմամբ ապահովել, պետք է կրճատել ՄԻՊ-ին տրվելիք բյուջեն։

Եվ սա այն դեպքում, երբ նույն ՄԻՊ գրասենյակն ու Արման Թաթոյանն անձամբ պարբերաբար ու հետևողականորեն հանդես են գալիս մարդկանց, հայ ռազմագերիների, բոլորի պաշտպանությամբ, երկրի շահերի, արժանապատվության, միջազգային հեղինակության պաշտպանության տաժանակիր գործով։

Օրինակները շատ են, բազմապիսի ․․․

Օրինակներ, որ ընդօրինակել են գործակալական, ապազգային այս իշխանությունները, բայց ոչ երբեք ազնիվ զինվորը, սպան, հոգևորականը, գիտնականը, իրավապաշտպանը ․․․

Similar Posts