նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանը՝ նոր սկանդալի կենտրոնում․Կրեմլում հերքել են տարածված սուտը

Կրեմլում մեկնաբանել են Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանությունը

Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել Հայաստանում օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը:

Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե դուք ուշադիր նայել եք այդ տեքստը, որը մենք հրապարակել ենք, ապա հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալու այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը կողմ է օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Սա շատ կարեւոր է:

Մեր կողմից լիարժեք ձեւակերպում է եղել, որը բավական ինֆորմատիվ է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանության մասին հարցին:

ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։

Հատկանշական է, որ սույն միտքը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում, որում ասվում էր, որ  «նախագահ Պուտինը Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանման, իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու կոչ է արել»:

Similar Posts