Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ն.Փ.-ն, այսօր (մայիսի 30) Լոռու մարզ կատարած այցի և Երևանում «շրջայցի» ժամանակ կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների», Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում…