նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների․նոր դավադրություն՝ Փաշինյանի համաձայնությա՞մբ․․․

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով»:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին ադրբեջանցի նախարարը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:

Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Բայրամովը շեշտել է, որ հատուկ կարևորություն ունի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:

«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել է Ալիևը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:

Similar Posts