նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սխալ և անխոհեմ է որակել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառմանը և Պետքարտուղարության դիրքորոշումը համարել է սխալ և անխոհեմ.

«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կրկնում է Իլհամ Ալիևին. նա վստահաբար փոխանցում է Բաքվի պնդումը «Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածի» վերաբերյալ:

Ինչպես նաև կրկնվում է Պետական դեպարտամենտի կողմից այն կարծիքը, թե հայ ռազմագերիները իրականում ոչ թե ռազմագերիներ են, այլ ավելի շուտ «կալանավորվածներ», որոնք դուրս են մնում միջազգային հումանիտար պայմանագրերի պաշտպանությունից:

Ինչպես կրկնվում է Պետդեպարտամենտի կեղծ պարիտետը ՝ ագրեսոր Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնել Հայաստանին / Արցախին՝ ագրեսիայի թիրախին»,- նշված է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանների խախտմանը, և նշել, որ «Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը այս գրառման տակ է նաև արձագանքել.

«Պետդեպարտամենտը գիտի իր հավասարության կեղծիքը: Նրանք շատ լավ գիտեն ագրեսոր Ադրբեջանին: Ադրբեջանը բացահայտ խոստովանում է, որ ինքը ագրեսոր է: Բայց Նահանգները դեռ հովանավորում է Ալիևին, խրախուսում են Բաքվին հետագա էսկալացիան՝ վտանգելով Հայերին: Սխալ ու անխոհեմ»:

Similar Posts