նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին. «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. ««Դեժավյու» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քիչ առաջ Աննա Հակոբյանը զանգահարել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ագրեսիվ ու հրամայական տոնով կարգադրել այս գիշեր ձերբակալել Սյունիքում Փաշինյանի այցը պրավալ տված բոլոր ակտիվիստներին, հատկապես նրանց, ովքեր հայհոյում էին իր ամուսնուն։

Աննա Հակոբյանը դժգոհել է, որ ԱԱԾ-ն հնազանդ հետեւում է, թե ոնց են իր ամուսնուն ամենավերջին հայհոյանքները տալիս ու սպառնացել է, որ եթե ԱԱԾ-ն չգործի, սա կլինի Աբազյանի վերջին աշխատանքային օրը։

Ասել է, որ եթե կես տարում ԱԱԾ 5 տնօրեն են փոխել, եւս մեկին կփոխեն շատ հեշտությամբ։

Աննա Հակոբյանը ԱԱԾ տնօրենին դժգոհել է, որ այսպես շարունակելու դեպքում նրանք չեն կարող քարոզարշավի գնալ մարզեր, կապանցիների ոգեւորությունը կփոխանցվի մյուս մարզերին ու Երեւան որտեղ իրենց տեղաշարժն առանց այն էլ բարդություններով է, իսկ որպեսզի մյուսների համար դաս լինի, հրամայել է կոպիտ ձեւով ձերբակալել։

Ըստ տելեգրամյան ալիքին հայտնած տեղեկությունների՝ Աբազյանն արդեն հրամաններն իջեցրել է եւ այս գիշեր սպասվում են սյունեցիների մասսայական ձերբակալումներ»։

Similar Posts