նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Ապրիլի 24․ պատմական ողբն իբրև ներքաղաքական դիսկուրս

Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանն առ այն, որ Քարվաճառը մերը չէր:

«Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»,- ասել էր Աղազարյանը:

Ի դեպ, եթե հիշում եք, կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթի փոխարեն քաղաքացիները կարճ հաղորդագրություն էին ուղարկում, իսկ նրանց անունները լուսապատկերով հայտնվում էին հուշահամալիրի պատերին։ Իսկ ժամը 22-ից մինչև առավոտ հուշահամալիրի տարածքում երաժշտական տարբեր խմբեր դասական ու ժողովրդական ստեղծագործություններ էին կատարում։ 

«Ապրիլի 24-ին երթ լինելու է»։ Այս մասին էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: 

«Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում եղել եմ խորհրդակցության, և այնտեղ մենք քննարկել ենք առաջիկայում նախատեսվող միջոցառումները՝ ապրիլի 24-ի հետ կապված: Այս տարի կլինեն միջոցառումներ, բայց ամենակարևորն ինձ համար՝ ապրիլի 24-ին երթ լինելու է»,- նշել է Մարությանը։ 

Հ․Գ․

Ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։  Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։ Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկներ, այդ թվում Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Կանադայի, Լեհաստանի խորհրդարանները։   

Արա Ալոյան

Similar Posts