նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Արդյո՞ք Իրանում կան հայ զինվորներ

Համացանցում մի քանի օր է ինչ շրջանառվում է ԻԻՀ-ում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:

Հարցին անդրադարձել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը:

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:

«Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- ասել են ՊՆ-ից:

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։           

    Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»: 

Similar Posts