նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Արթնացեք հայեր, վաղն արդեն կարող է ուշ լինել

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ մեր բոլորի մեղքով է:

ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԲՈԼՈՐՍ: Մեղավոր ենք, որ նոյեմբերի 9-ից հետո թույլ տվեցինք Փաշինյանին և իր թիմին պաշտոնավարել և գործել մեր անունից:

Եվ այսօր նա արդեն պատրաստվում է ստորագրել հակահայ հերթական փաստաթուղթը՝ զրկելով մեզ մեր հայրենիքից: Նորից հերթական զիջումները՝ հօգուտ Ադրբեջանի:

ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է. «Մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞»:

Իսկ ո՞վ է նրան ասել, որ մենք իրենց տարածքով ուզում ենք անցնել: Մեզ պատկանողը մի տուր թուրքին, մեզ իրենցը հաստատ պետք չէ:
 
Մենք չենք ուզում արթնանալ և տեսնել, որ Տավուշի և Արարատի գյուղերը հանձնվում են թուրքին: Մենք չենք ուզում հանձնել Սյունիքը ու տապանաքար դնել Հայաստանի վրա: Եվ որպեսզի այդ ամենը տեղի չունենա անհրաժեշտ է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ և ԳՈՐԾԵԼ:

Մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք հրապարակել բանակցային սեղանին առկա փաստաթուղթն ու դրա հավելվածը:

Փաշինյա՛ն, դուք իրավունք չունեք հանձնել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ: ՁԵԶ ՈՉ ՄԵԿ ՉԻ ՏՎԵԼ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել ոչ մի դեպքում:

Պատասխան եք տալու ամեն ինչի համար: Մենք Ձեզ չենք ներելու: Պարզապես հեռացեք:

Ես չեմ լիազորում վարչապետի պաշտոնակատարին Հայաստանի հանրապետության անունից որևէ փաստաթուղթ ստորագրել, որով կարող է փոխվել մեր տարածքային ՝ առանց այն էլ արդե՛ն խախտված ամբողջականությունը:

Հայաստանի Հանրապետության շահը ՝ Հայաստանի Հանրապետության գործող տարածքային ամբողջականությունն է և վերջ:

Աննա Աթաբեկյան

Similar Posts