նորություններ | Հայերի երկիր | Քաղաքականություն

Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի․Տարոն Սիմոնյան

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Քանի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չիմացության կամ իմացության պատճառով պատրաստ են նեղ քաղաքական, անձնական շահերը գերադասել պետական շահերից, փորձեմ ոչ մասնագիտական բառապաշարով ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Արցախում ով կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից։
✅ Արդյո՞ք Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորշման իրավունք։ԱՅՈ։ Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորոշման (jus cogens) իրավունք, ինչպես աշխարհի մյուս բոլոր ժողովուրդները (ներքին ինքնորոշում), որոնք ապրում են իրենց բնօրրանում և ենթարկվել, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել հիմնարար իրավունքների սահմանափակումների որևէ այլ ժողովրդի ռազմաքաղաքական իշխանության կողմից (արտաքին ինքնորոշում)։ ✅ Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք։ՈՉ։ Ադրբեջանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն (միջազգային իրավունքի սուբյեկտ), երբևէ չի ունեցել, չունի և չի կարող ունենալ որևէ իրավունք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ։ ✅ Արդյո՞ք Արցախի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներն իրավունք ունեն անկախանալ կամ միանալ Ադրբեջանին։ՈՉ։ Արցախում ապրած ադրբեջանցիները՝ որպես ազգային, կրոնական փոքրամասնություն, կարող են ապրել, ունենալ իրավունքներ, կրել պարտականություններ, բայց ոչ առանձնանալ Արցախի որևէ վարչատարածքային միավորից։ ✅ Արդյո՞ք Արցախի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել օգնություն որևէ այլ պետությունից՝ իր պետության տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների սեփականության իրավունքի վերականգնման, իր նկատմամբ ագրեսիա, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործում։ԱՅՈ։ Միջազգային հանրության բոլոր անդամ պետություններն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունեն միջազգային իրավական (erga omnes) պարտավորություն բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, պաշտպանել իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովրդին։ ✅ Արդյո՞ք պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող հանրային գործիչներն իրավունք ունեն խոսել թեմաներից, որոնցից չեն հասկանում։ՈՉ։ ՈՉ։ ՈՉ, որովհետև նրանց խոսքն ու գործը վերագրվում է պետությանը, ում ներկայացնում են, և նրանց խոսքի ու գործի հետևանքները կրում են ոչ թե իրենք, այլ պետությունը, ազգը։

Տարոն Սիմոնյան

ՀՀ ԱԺ պատգամավոր (ԼՀԿ խմբակցություն)

Similar Posts