նորություններ | Քաղաքականություն

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները:

Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ tert.am

Similar Posts