նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵՄ դեսպաններն այցելել են Սև լիճ և կարևորել են տարածքային ամբողջականությունը

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների նախաձեռնությամբ ՀՀ իշխանությունները կազմակերպել էին փաստահավաք առաքելություն դեպի Սյունիքի մարզի Սև լիճ տարածք։ Տեղեկությունը տեղադրված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության Ֆեյսբուքի էջում։

«ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ դեսպաններն այցելեցին Սև լճի շրջակա լեռնային տարածք՝ իրավիճակը տեղում տեսնելու, համապատասխան քարտեզներին և տարածքում առկա իրադրությանը ծանոթանալու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտադրել է տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feudelegationtoarmenia%2Fposts%2F4010674948986404&show_text=true&width=500

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 20-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։

Աղբյուրը՝ Civilnet.am

Similar Posts