նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Թուրքիան կին լրագրողներին բռնության ենթարկելու ցուցանիշով աշխարհում 1-ին եռյակում է

«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:

Ըստ զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում:

Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 5-ի, իսկ աշխարհում՝ 70-ի:

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում 3 կին լրագրող է դատարանի առաջ կանգնել:

Աղբյուրը ՝ ermenihaber.am/

Similar Posts