նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Զարիֆի այցը կսկսվի վաղը՝ մայիսի 25-ին։

«Վաղը արտաքին գործերի նախարարը կմեկնի Ադրբեջան եւ Հայաստան»,- նշել ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Similar Posts