նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Իրանցի վերլուծաբան․ «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանի հետ Իրանի սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր շահերին և անվտանգությանը

«Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանակից տարածքներում Ադրբեջանի բանակի տեղակայումը, մտահոգություններ է առաջացրել՝ Իրանի ազգային շահերին սպառնացող վտանգի վերաբերյալ»,-այս մասին ասել է Կովկասագիտության հիմնադրամի տնօրեն Ջաֆար Խաշեն, գրում է իրանական Pars Today կայքը։ 

Հարցին, որ եթե  Ադրբեջանի այն պնդումը, որ Զանգեզուրը  պատկանում է այդ երկրին իրականություն դառնա, ինչ ազդեցություն կունենա դա Իրանի ազգային շահերի վրա, Ջաֆար Խաշեն ասել է․ «Եթե ​​Ադրբեջանի այս հայտարարությունն իրականություն դառնա, Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր ազգային շահերին և անվտանգությանը: Այլ կերպ ասած, Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները նույնպես խիստ թուլանալու են»:

Նա հավելել է, որ մյուս խնդիրն անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ Իրանի հեռավոր ու մոտիկ թշնամիները, հատկապես իսրայելական ռեժիմը, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ, կկարողանան այսպիսով խնդիրներ ստեղծել Իրանի համար:

«Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի անվերապահ աջակցությանը, ադրբեջանական կողմը անշնորհակալությամբ է պատասխանում Թեհրանին»,-ասել է Ջաֆար Խաշեն։

Similar Posts