Կապիտուլյանտը չի կարողանում 5 000 հոգի հավաքի․ Արեն Ապիկյան
Իշխանական ճամբարում խուճապ եւ հիասթափություն է: Դավաճան կապիտուլյանտը սպառված է, ամբողջ պետական ռեսուրսը օգտագործելով նույնիսկ չի կարողանում 5,000 հոգի հավաքի:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Երեկ շատ ուշ եկա եւ շատ հոգնած էի, որ գրեի:
Բայց երեկվա հանրահավաքից հետո վստահաբար կարող եմ արձանագրել, որ ապատիան անցնում է, մարդիկ սկսում են արթնանալ եւ հասկացել են, ինչ է տեղի ունենում երկրում:
Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրից արդեն միացել են բողոքի ցույցերին եւ շարունակելու են ակտիվ մասնակցել պայքարին:
Բանակը մեզ հետ է: Ոստիկանությունը ակնհայտ տատանվում է եւ մոտ է բանակին միանալուն: ԱԱԾ-ն նույնպես:
Իշխանական ճամբարում հակառակ պատկերն է` խուճապ եւ հիասթափություն:
Դավաճան կապիտուլյանտը սպառված է, ամբողջ պետական ռեսուրսը օգտագործելով նույնիսկ չի կարողանում 5,000 հոգի հավաքի:
Մի խոսքով պայքարը շարունակվում է: Դավաճան վիժվածքը եւ իր թայֆեն պիտի գնան»։