նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Կարող էինք 20 օրում կորցնել ամբողջ Արցախը․ԳՇ պետի ուշագրավ հայտարարությունները

«Դասական գնահատմամբ՝ պատերազմ չէր, մարտական գործողություններ էին»:

Այս բնորոշումն է այսօր տվել Ապրիլյան պատերազմին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ով այցել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Բարձրաստիճան զինվորականի այս հայտարարությունն արդեն իսկ թեժ քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում։

Բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում Դավթյանի ասածի կապակցությամբ՝ նշելով, որ կրկին փորձ է արվում ստվերել եղերական այդ դիպվածի նշանակությունն ու հատկապես այդ օրերին մեր քաջարի տղաների գործած սխրանքը։

Լրագրողների հետ զրույցում ԳՇ պետն, այդուհանդերձ, արժանին է մատուցել թե՛ ապրիլյանի և թե՛ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի մասնակից հերոսներին։

«Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում:  

Իհարկե, Ապրիլյանից հետո դասեր քաղել ենք, եթե դասեր քաղած չլինեինք, ինձ թվում է  այս վերջին պատերազմն այլ ելք ու այլ ժամկետներ կունենենար: Մենք կարող էինք կորցնել ամբողջ Արցախը ու 20 օրում»,-հայտարարել է Արտակ Դավթյանը:

Նա նաև նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է։

«Մեր սահմաններին առկա է հարաբերական կայունություն, միջադեպեր, որպես այդպիսին, գործնականում չեն արձանագրվում։

Բայց գոյություն ունեցող ընդհանուր լարվածությունը շարունակվում է, եւ դա ազդում է ինչպես սահմանային ծառայության, այնպես էլ առհասարակ մեր առօրյա կյանքի վրա»,- հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը:  

Similar Posts