նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Հայրենիքն իսկապես փորձության մեջ է, սառը դատենք, գործենք բազմապատիկ հնարամտությամբ ու քաջությամբ

Պատերազմը, ազգամիջյան հակամարտությունները, ցանկացած հակասություն նաև էմոցիոնալ հսկա պաշար ունի և մետաստազները կարող են լինել անկանխատեսելի, անկառավարելի։

Ժամանակին, երբ Արցախյան շարժման վերսկսման թեժ օրերին, թեպետ մանուկ էի, սակայն լավ հիշում եմ, թե ինչպես, օրինակ, Վարդենիսի հարակից գյուղերից շրջկենտրոն եկած ադրբեջանցիներին մերոնք բավականին կոպիտ ու զայրացած վռնդում էին մեր հայրենի հողից։

Պատճառը առաջին հերթին այն էր, որ Ադրբեջանում արդեն վայրագություններ էին եղել հայերի դեմ, Սումգայիթ, Բաքու և այլն։ Այնպես որ մերոնց արձագանքը բնական էր, և նույնիսկ համարժեք չէր՝ դաժանության իմաստով։

Վերջին օրերի սահմանային միջադեպերի ժամանակ էլ, թե Գեղարքունիքում, և թե՛ Սյունիքում, ծեծկռտուքի տեսարաններ են եղել, արդեն զինվորականների մակարդակով։ Հարցն այն չէ, որ դրանք կանխատեսելի են, Ռուսիո խստաբարո հայացքի ու պահանջի ներքո ՝ Հրամայված է չկրակել։

Բայց կրակոցները միշտ հետևանք են, քանի դեռ պատճառները վերացված չեն, դրանք անպայման լինելու են՝ վախենամ ավելի անցանկալի դրսևորումներով և հուժկու մեթոդներով։

Հայրենիքն իսկապես փորձության մեջ է, սառը, շրջահայաց դատենք, գործենք բազմապատիկ հնարամտությամբ ու քաջությամբ։ Աստված անփորձանք պահի մեր հեգ Երկիրը․․․

Արա Ալոյան

Similar Posts