նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայ զինվորներին թշնամին է գերի պահում, հայ ազգին՝ Փաշինյանի իշխանությունը․․․

Արդեն տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Անդրադառնալով հայոց համար հերթական ցավալի միջադեպին, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկավական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Մայիսի 12-ից ինձ ճղում եմ, որ եթե թշնամին հարձակվում է՝ իր վրա չկրակելը միայն ու միայն մեծացնելու է իր ախորժակները։

Դե ռազ ոչ ոք չի լսում, այն էլ ասեմ, որ նախնական գնահատականով միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք՝ որոշ տեղերում մի քանի հարյուր մետր, իսկ որոշ հատվածներում էլ՝ մի քանի կիլոմետր խորությամբ։

Հենց այդ իրողությունը թաքցնելու համար է, որ նիկոլենք ճանապարհներին ոստիկանության անցակետեր են դրել, արգելում են անկախ լրագրողներին սահմանամերձ գյուղեր մտնել ու մարդկանց հետ խոսել։

Այ դու կկու, ծախված կկու…»։

ԱԺ արտահերթ ընտրություններով տարված, վերարտադրման մոլուցքով կուրացած հայրենի իշխանությունները այս ու այլ միջադեպերի առնչությամբ հնչեցնում են դասական, արարողակարգային մտքեր, թե բա ՀԱՊԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և այլ միջազգային «մրցավարներ»-ը պիտի միջամտեն։

Առհասարակ մեծ մոլորություն կա, թե քեզ պիտի օտարները պաշտպանեն․Ի՞նչ էր ասում հայ հանճարեղ վիպասան Րաֆֆին․

«Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա»։

Եթե դու քեզ չես պաշտպանում, ուրեմն դու քո վրա առաջին հարձակվողն ես։ Այս քաղաքական, պետական խեղճությունը հանցավոր է ու անընդունելի։

44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր հայ զինվորներ դարձան ռազմագերի ու նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ։ Պատերազմի ավարտից հետո էլ եղան միջադեպեր, երբ գերեվարվեցին հայեր, այդ թվում՝ Լիբանանի քաղաքացի մի կին։

Վերջին օրերին սահմաններ խախտելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով և հաստատվելով, ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրում է, սպանում, գերեվարում, իսկ մեր իշխանությունները՝ ամեն ինչում ձախողված ու երկիրը կործանման հասցրած Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղադրել նախկիններին, շարունակում է խոսել Ապագայի մասին և շարունակում է գերի պահել հայ ժողովրդին՝ իր հյուսած ստերի ու տոտալ պարտությունների պայմաններում։

Արա Ալոյան

Similar Posts