նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հերթական սկանդալը․ գեներալ Մուրադովի խոսքով՝ ՀՀ իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Hraparak.am-ի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։

Կայքը գրում է, որ առավոտյան լուր էր ստացել՝ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», – պատասխանել է Մուրադովը։ Նրա թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։

Ավելի վաղ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մի քանի լրատվամիջոցի ասել էր, որ գերիների վերադարձ է սպասում:  Ինչից հետո «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դրանից հետո ծնողները միացել են Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհայտ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։ ՊՆ-ից մինչ այս պահը որևէ մեկը չի մոտեցել ծնողներին։

Similar Posts