նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հիմնվում է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի. ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է նոր նախաձեռնության մասին.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ  խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։

Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։
Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով»։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար
Անահիտ Սարգսյան, փաստաբան

Similar Posts