նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ճառ ասեմ, թե՞ զանգ կախեմ․հայկական դիլեմա․ Արա Ալոյան

Մեր ժողովուրդը, ազգը, բարեկամները, ընկերները, հարևանները, մյուսները, առնչակիցները սիրում են ականջներով։ Ասել է թե՝ սիրում են լսել կամ խոսել։ Բայց ոչ երկխոսել։

Սիրում են վիճել, բայց ոչ բանավիճել։

Սիրում են չսիրել։

Ազգային առանձնահատկություն է։

Բայց խնդրո առարկան այլ է։

Տեսեք, մենք ուզում ենք 2 կամ 3 կամ 10 միլիոն հայություն չխոսի, այն դեպքում, թե ինչքան խոսելիք կա։ ԽՈՍԵԼԻՔ։ Անելիքի մասին, մենք խոսում ենք, ոչ թե անում ենք այն, ինչի մասին խոսում ենք։

Դե, իհարկե, սա էլ ազգային առանձնահատկություն է (ես ասեմ առանձնահատկություն, դուք ասեք, խոսեք՝ թերություն)։

Եվ ուրեմն․․․

Առաջին քրիստոնեա մեր ազգը բնականաբար առաջինն է խոսում, բայց վերջինը գործում, քանզի ի սկզբանե ԲԱՆՆ Էր, այսինքն՝ բանավորը, բանախոսելը, բանադրելը․․․

Ներքաղաքական պրոցեսներին մոտեցնող էս տեքստը կարող է առ ոչինչ լինել, եթե անելիքի արյուն ու միս չդառնա։ Հրապարակներում, հրապարակի մատույցում գտնվող Կառավարական շենքերում նույն ճառասացածներ են, Մարկեսի ասած՝ քիչ կամ ավելի թյուրիմացությամբ կամ տարբերությամբ։

Բայց կա՞ տարբերություն հավի ու ձվի միջև։
Հոր ու ծնողի։
Հողին ու հողատուի։

Կա՛։

Իսկ ո՞վ է ճառ ասելու փոխարեն նախաձեռնում զանգ կախելու արարողությունը։

Մտածելիք չէ, անելիք է․․․

Similar Posts