նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ճգնաժամ Արտաքին գործերի նախարարությունում. ԱԳՆ երեք տեղակալներն ազատվեցին պաշտոնից

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: Այս մասին Armenia.IM-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

 Եթե Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ մայիսի 27-ին, ապա երեկ հայտարարվեց, որ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և չորրորդ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել և անցած շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկել վարչապետի աշխատակազմ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27-ին:

Similar Posts