նորություններ | Քաղաքականություն

ՄԱԿ-ը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին․ի՞նչ ակնկալիք ունի կառույցը կողմերից

ՄԱԿ-ի խոսնակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:

Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում:

Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ:

Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին: Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:

«Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուջարիկը: 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, քննարկել է հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել:   

Այն ժամանակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը: 

Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի

Similar Posts