նորություններ | Քաղաքականություն

Մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ․ նախկին պատգամավոր․ԼՈՒՍԱՆԿԱՐ

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը հրապարակել է 2019-ին ադրբեջանցի զինվորականների կողմից արված ու լայն տարածում գտած լուսանկարն ու գրել.

««Մեր հաջորդ հանգրվանը Շուշին է, սպասեք մեզ»…

Ադրբեջանի զորավարժություններն են, մայիս 2019թ.: Պարզապես հիշեցնեմ, որ ժամանակին, երբ բոլոր հնարավոր ամբիոններից ես և ընկերներս զգուշացնում էինք, թե սա վտանգավոր ուղերձ է, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայությամբ հատուկ ստորաբաժանումն է կանգնած այս գրությամբ, իսկ նկարը տարածվում է պաշտոնական աղբյուրներով, չլսեցիք մեզ, «ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ» անվանեցիք, իսկ ինքներդ նոր կետեր գտաք, «ինչ որ պետք է, դա էլ բանակցեցիք»:

Շուշին էլ չպահեցիք, հանձնեցիք այդ բանակցությունների ներքո… 

Վաղն Ադրբեջանում կրկին մեծ զորավարժություններ են, զգոն եղեք, կամ՝ պարզապես խոստովանեք, եթե էլի ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ունեք թշնամու հետ: 

Ժամանակը ապացուցեց, շատ ցավոտ և շատ դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ: Բայց նա դեռ վարչապետ է: Ինչո՞ւ, հայեր»։

Similar Posts