նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Նախկիններն են մեղավոր, ոչ մի թթու խոսք՝ Նիկոլին․քարոզարշավի սպեցեֆիկան

Փաստենք.նախընտրական քարոզարշավի սաղմնային վիճակում գլխավոր դերակատարների առանձնահատկություններն այս են.

ա/ ՔՊ-ն օգտվում է համակիրների հետ ներևանյան, համայնքային, մարզային հանդիպումների մարտավարությունից, առանց ինքնաբուխ ու մասսայական շփումների, առայժմ չբացելով բոլոր խաղաքարտերը, սակայն մշտապես տիրաժավորելով ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ թեզը:

բ/ Հայաստան դաշինքը ապավինում է ինքնակազմակերպման, ռեսուրսների ճիշտ գնահատման, ծրագրային-գաղափարական պրոպագանդայի մարտավարությանը՝ քաղաքական պայքարը հնարավորինս հեռու պահելով անձնավորվածությունից /Ն.Փ/

գ/ ԼՀԿ-ն ակտիվ է, օգտվում է բոլոր հնարավոր միջոցներից ներկայացնելու իր դիրքորոշւոմներն ու առաջարկությունները:

դ/ ԲՀԿ-ն առայժմ ակտիվ չէ, թեպետ այդ ուժի ներուժն աներկբա է, ու ցանկացած պահի կարող է մեծ բեկում մտցնել ամբողջ պրոեցսի մեջ:

ե/ Պատիվ ունեմ դաշինքը սոցիալական մեծ աշխատանք է տանում, հանդիպում ժողովրդ տարբեր շերտերի հետ, թեմատիկ բազմազանությամբ ներկայացնում մարզային այցելությունների արդյունքներն ու դրանց հիման վրա իրենց տեսլականը գաղափարական. Համեմատաբար առավել մասսայական ու հանրային են գործում:

զ/ Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս ԼՏՊ-ի գործոնի գերակայությամբ է գործում, առավելաբար պայքարը տանելով դասական քաղաքագիտական ոգով, հանրության հետ լայն շփումները տակավին տեսանելի չեն: Սպասումներ կան…

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts