նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Նահանջ չի լինելու, զիջում չի՛ լինելու․Դավիթ Գրիգորյան

Թշնամին նման տեսանյութերի (սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքի մոտից հեռացնում հայ զինծառայողին, ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 17-ին – խմբ․) տարածմամբ փորձում է կոտրել հայ հասարակության ոգին, ցուցադրել անգամ հայկական բանակի անպաշտպանությունը։

Սա պարզունակ տեխնոլոգիա է, որը տեղեկատվական մեթոդներով ներարկվում է մեր հասարակության մեջ, իսկ ցածր սոցիալական հիգիենա ունեցողները տեսանյութը տարածում են։

Կոտրվել չկա՛, ընկրկել չկա՛։ Ազգային բանակը 30 տարի թելադրող է եղել։ Նման հարվածներից հետո ազգերն է՛լ ավելի պատվախնդիր են դառնում։ Սա պատմական փաստ/վիճակագրություն է։ Թշնամին դա գիտակցում է և արդեն հիմա շան պես վախենում է վճռական պատասխան հարվածից։

Մի տրվեք թշնամական ագիտպրոպի թելադրանքին։ Հայկական զինված ուժերը կենսունակ են, սակայն ոչ թուլակամ քաղաքական իշխանության, այլ ազգային շահով առաջնորդվող ղեկավարության պարագայում։

Եղբայրներս հզոր են, կուռ են, անկոտրում են, հաղթող են։ Ազգային բանակում ծառայող եղբայրներս են մեր Հայրենիքը։

Չկոտրվե՛ք։ Չվախենա՛ք։ Չհուսահատվե՛ք։ Մենք կա՛նք ու լինելու՛ ենք։

Դավիթ Գրիգորյան
«5165» ազգային շարժման մամուլի քարտուղար

Similar Posts