նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Նոր սկանդալ․Արցախի նախագահին ազատազրկում է սպառնում

Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի դատախազությունը, հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։ 

Ինչ վերաբերում է Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածին, ապա այն նախատեսում է հետևյալը՝

Սահմանադրական կարգը տապալելը 

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով,

2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`  պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: 

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Similar Posts