նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Շոկային փաստեր Արսեն Թորոսյանի մասին․աղքատ երկրի հարուստ նախարարը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը 2020թ-ի սեպտեմբերին

13 692 000 դրամով ձեռք է բերել հողամաս՝ Ծաղկաձորում։ Այդ մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած Թորոսյանի հայտարարագրից։

Թորոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այն ձեռք է բերել 2011թ-ին։

Արսեն Թորոսյանը 2020-ի սկզբին ավստրիական «Bank Austria» բանկում բաժնային արժեթղթեր է ձեռք բերել՝ 20 550 եվրո արժողությամբ։ Նա տարեսկզբին ունեցել է 32 000 դոլար ավանդ, որը տարեվերջին զրոյացվել է։

Տարեսկզբին Թորոսյանը բանկային հաշիվներին ունեցել է 114 897 դրամ, 15 դոլար և 31 000 եվրո, իսկ տարեվերջին՝ 2 855 304 դրամ, 10 089 դոլար ու 10 462 եվրո։

Թորոսյանն առողջապահության նախարարի պաշտոնում ստացել է 18 618 904 դրամ աշխատավարձ։ Ավանդի դիմաց ստացել է 1 116 դոլար, իսկ «Bank Austria»-ից՝ 428 եվրո։

Թորոսյանի կինը հայտարարագրել է BMW և MERCEDES-BENZ ավտոմեքենաներ, որոնք, համապատասխանաբար, ձեռք է բերել 2018 և 2019 թթ-ին։ ԱՍԻԱՄԵԳԱՍՏՐՈՅ ՍՊԸ-ում տարվա ընթացքում ձեռք է բերել 19 380 000 դրամ փոխառություն։ Վերջինս բանկում, որպես ավանդ, հայտարարագրել է 31 601 դոլար ավանդ։

Թորոսյանի կնոջ բանկային հաշիվները ևս ավելացել են։ Տարեսկզբին հաշիվներին ունեցել է 230 172 դրամ և 0 դոլար, իսկ տարեվերջին՝ 2 019 263 դրամ և 2 655 դոլար։ Որպես տարվա ընթացքում ստացած եկամուտ, նա հայտարարագրել է 24 241 795 դրամ աշխատավարձ ՄԻԲՍ ՍՊԸ-ից, 4 320 000 դրամ կրկին ՄԻԲՍ ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացած գումար և ավանդից ստացած տոկոս՝ 1 216 դոլար։

Similar Posts