նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ո՞վ և ինչու՞ է ցանկանում պառակտել Բելառուսը

Երկիրը մեկ քառորդ դարից ավելի ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոյի, ժողովրդի լեզվով ասած՝ Բածկայի վերընտրությունն ու դրան հաջորդող-ուղեկցող ներբելառուսական զարգացումները մեծ հաշվով լակմուսի թուղթ են ամբողջ հետխորհրդային՝ հատկապես հեղափոխություն իրականացրած երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Հասկանալու համար, թե ում և ինչու՞ է անհրաժեշտ Բելառուսի պառակտումը, պետք է պատասխանել առնվազն երեք հիմնարար հարցերի:

  • Ո՞վ և ո՞ր պետություններ են շահագրգիռ Լուկաշենկոյի պաշտոնանկությամբ
  • Ի՞նչ աշխարհաքաղաքական հետաքրքրություններ կան Բելառուսի նկատմամբ
  • Ո՞րն է Բելառուսի երկարամյա առաջնորդի բուն նպատակը:

Ջորջ Սորոս, հեղափոխությունների «Հայրն» ու քաղաքական օլիգարխը

Եթե ամերիկացի միլիարդատեր, Բաց հասարակություններ հիմնադրամի, առավել հայտնի՝ Սորոս կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսի անունը ամբողջ աշխարհում հակասական է ընկալվում, սակայն հեղափոխությունների մասին խոսելիս՝ բոլորը գրեթե միաբերան հիշատակում են նրա անունը՝ իբրև այսպես կոչված գունավոր հեղափոխությունների հովանավորի, գաղափարական կնքահոր: Նրա ու Սաակաշվիլիի, նրա և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Պորոշենկոյի և մյուսների մտերմությունը ոչ միայն այդ տիրույթում է, այլ ունի լուրջ և ռազմավարական հեռագնա նպատակներ: Ի դեպ, նույն Պորոշենկոն ժամանակին հայտնի մեծահարուստին շնորհել է իր երկրի բարձրագույն՝ Ազատության շքանշանը:

Խոսքը ոչ թե անձերի մտերմության կամ համագործակցության մասին է, այլ Ջորջ Սորոսի՝ որպես քաղաքական օլիգարխի և տարբեր պետություններին ծառայություն մատուցելու միջոցով այդ նույն երկրների կապիտալիզացման նրա նպատակների: Հունգարական ծագում ունեցող սկանդալային ամերիկացին անշեղորեն ձգտում է բոլոր երկրների ռազմավարական ճյուղերում իր ազդեցությունը մեծացնելուն՝ ծառայություններ մատուցելով և փոխհատուցում ստանալով մասնավոր և պետական խոշոր կառույցներից:

Օբյեկտիվ լինելու համար նշենք ՝

– Այն բոլոր երկրներում, որոնցում տեղի են ունեցել հեղափոխություններ և որոնց հետ սերտորեն աշխատում է Սորոսի գրասենյակն ու դրա հիմնադիրն անձամբ, անվերապահ թիրախում են հայտնվում երկրի ու ազգի համար բոլոր առանցքային ոլորտները՝ Կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ և այլն: Բացի այդ իշխանական և սորոսամերձ ազդեցիկ ուժերը ներխուժում են ազգի և պետության Հոգևոր կենսատարածք՝ Եկեղեցի:

Ի դեպ, առողջապահության հետ կապված, մի շատ ուշագրավ փաստ. Բելառուսը աշխարհի թերևս եզակի երկրներից է, որ ընդդիմացավ Կովիդ-19-ի համաշխարհային միջոցառումներին, չգնաց երկիրը համավարակի ու արտակարգ դրության ռեժիմին տանելու ճանապարհով՝ ընդ որում, այդ ամենի արդյունքում փրկելով երկրի տնտեսությունը և որոշակի հաջողություններ արձանագրելով այդ ոլորտում, ինչպես նաև խուսափելով սոցիալական ցնցումներից: Կարելի է ասել, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմացավ համաշխարհային համակարգին՝ ի դեմս Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Բելառուսը՝ որպես քրիստոնյա, հավատավոր երկիր, բնակաբար նաև բացառիկ է հոգևոր կյանքի պահպանման տեսակետից: Հեղափոխությունների ալիքը, ինչպես ցույց են տալիս տարբեր համանման պետությունների օրինակները, շատ հաճախ քննադատաբար ու մերժողաբար են մոտենում տվյալ ժողովուրդների հոգևոր հավատալիքներին, Եկեղեցուն ու նրա սպասավորներին, խղճի, կրոնի և այլ ազատությունների քողի տակ իրագործելով իրենց սատանիստական ու բնազանց այլ նկրտումները: Իսկ Բելառուսն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, վստահաբար, պատվախնդիր են ՝ պաշտպանելու իրենց երկրի ու ժողովրդի ազգային, հոգևոր ու մյուս հիմնարար արժեքները, ինչի շուրջ պետք է համախմբեն ոչ միայն բելառուսցիներն, այլև տարածաշրջանի և աշխարհի մյուս ինքնավար պետությունները:

Մինչդեռ գլոբալիզացիայի և ապազգային համահարթեցման անթաքույց ձատագով Ջորջ Սորոսին, ապա վերջինս մեկ միլիարդ դոլար է տրամադրել նոր ինստիտուտի ստեղծման համար, որի նպատակն, իբր, ավտորիտար՝ բռնապետական ռեժիմների դեմ պայքարն ու մթնոլորտի բարեփոխումն է: Եվ, ահա, այս մարդը, ևս մի քանի երկիր ու հատկապես Բելառուսի որոշ հարևաններ Եվրոպայի վերջին բռնապետ են անվանում Բածկային, ով ըստ էության հանդես է գալիս միութենական համընդհանուր անվտանգության դիրքերից:  Կասկածից վեր է, որ Արևմուտք-Սորոս տանդեմի քաղաքական սևեռումը Բելառուսի գործող իշխանությունների հանդեպ, մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց մեսիջ ունի: Հեղափոխության ջատագովները զուգահեռաբար փորձում են ներխուժել նաև Ռուսաստանի դաշնություն, ինչի վառ վկայությունը Խաբարովսկի իրադարձություններ են՝ բողոքի ակցիաների տեսքով.

Իսկ թուլացնել, մեկուսացնել Լուկաշենկոյին՝ կնշանակի սասանել նաև Ռուսաստանի՝ որպես ոչ միայն Բելառուսի բարեկամ, դաշնակից երկրի, այլև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ազդեցիկ գերտերության: Իհարկե, ներբելառուսական զարգացումների ֆոնին, դատելով նախընթաց և ընթացիկ իրադարձություններից՝ դժվար չէ տեսնել հեղափոխական հայրերի գլուխները, որոնք վկայում են, որ Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաներն ունեն արտաքին միջամտություն։

Խոսելով բելառուսյան ներքաղաքական զարգացումների մասին, պետք է հասկանալ, ի թիվս հիշատակված անձերի ու գործոնների, ուրիշ ու՞մ է ձեռնտու Բելառուսի պառակտումը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են շահագրգռված Բածկայի իշխանազրկմամբ: Հայտնի է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր ընդդիմախոս, օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների մասնակից Սվետլանա Տիխանովսկայան վայելում է Բելառուսի համար խնդրահարույց երկրու հարևան պետությունների՝ Լեհաստանի և Լիտվայի իշխանությունների մեծ աջակցությունը: Ընտրություններից անմիջապես հետ նախագահի կին թեկնածուն մեկնեց Լիտվա, այնտեղից հանդես եկավ տեսաուղերձներով, իսկ Տիխանովսկայային ու նրա համախոհներին ըստ էության սատարող հայտարարությամբ հանդես եկավ Լիտվայի ԱԳ ղեկավարը: Ամեն ինչ, կարծես, վկայում է այն մասին և բնավ պատահական չէ, որ Բելառուսի ընդդիմության առաջնորդին սատարում են հենց Լեհաստանն ու Լիտվան, երկրներ, որոնք ունեցել են և ունեն տարածքային նկրտումներ հարևանի պետության նկատմամբ:

Անարյուն հեղափոխություններն անգամ մարդկային կյանքեր են արժենում, եթե ոչ բառացի, ապա դեմոգրաֆիական ու բարոյահոգեբանական առումով: Եվ, այո՛, ռեվոլյուցիան կարող է ավերել տարբեր պետություններ՝ զրկելով բնականոն ու ինքնավար զարգացումից:  

Եվ իսկապես գովելի և ուսանելի են Լուկաշենկոյի քաղաքական կամքն ու մարդկային ամրակուռ որակները, որոնց շնորհիվ Բելառուսում փաստորեն պահպանվեցին երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը, բազմափորձ առաջնորդը թույլ չտվեց սորոսականներին և արևմտյան այլ էքսպանսիաների հեղինակներին խարխլել պետության հիմքերը, իսկ բելառուսցիները կարողացան չշեղվել ազգային արժեքային համակարգից և չտրվեցին հատուկ տեխնոլոգիանների մանիպուլյացիներին՝ ի վերջո կասեցնելով հեղափոխության ալիքը:

Արա Ալոյան

Similar Posts