նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Պարզ ՈՒՂԵՑՈՒՅՑ ընտրությունների համար

Գլխագրում պատկերված լուսանկարը կարող է հրաշալի ՈՒՂԵՑՈՒՅՑ լինել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար։

Մինչև քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներն ակտիվացել են այդ գլխավոր իրադարձությանն ընդառաջ, հասարակությունը դեռ անորոշության մեջ է՝ առաջին հերթին  թեկնածուների, կուսակցությունների և հրապարակ նետված թեզերի առատության ու բազմերանգության պատճառով։

Սոցհարցումները որոշակի պատկեր են ուրվագծում․ այո՛, Փաշինյանի վարկանիշը նվազել է և նվազում է, բայց հանրային ընդհանուր տրամադրություններում առկա է վարչապետի պաշտոնակատարի և նրա քաղաքական թիմի հնարավոր հաղթանակի վարկածը։

Մարդկանց մի խումբ ատում է գործող վարչակազմին՝ մի դեպքում պատերազմում ունեցած անձնական կորուստների, մեկ այլ դեպքում՝ քաղաքական կողմնորոշման, մյուս դեպքերում՝ հիասթափության ու տարբեր շատ գործոնների հետևանքով։

Քաղաքական ու կերպարային հարահոսի մեջ դժվար է տարբերակել արժանավորին, կրթվածին, բարոյականին, սրտացավին, հայրենատիրոջը և այլն։ Դժվար է, բայց անհնար չէ։

Եվ ահա, ներկայացված լուսանկարը կարևող է Ուղեցույց դառնալ բոլորիս․

Մայիսյան հնգատոնից ի՞նչ ունենք, ինչո՞ւ չունենք, ի՞նչ պատճառով և ո՞ւմ մեղքով։

Բանաձևը ցերեկալույսի պես պարզ է․․․

Արա Ալոյան

Similar Posts