նորություններ | Քաղաքականություն

Պեսկովը հիշեցրել է արցախյան պատերազմը դադարեցնելու գործում Պուտինի անձնական ներդրման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ բոլորը պետք է հիշեն ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում:

Այս մասին Պեսկովը նշել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով, Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ հիանալի վստահելի հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա. դրանք կարող են ունենալ շատ ու շատ կողմեր, որոնք փոխշահավետ են:

Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են. մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բերում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ:

Similar Posts