նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Պետությունը լուռ է. 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ 14 հայ ռազմագերիների շինծու քրեական գործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Ադրբեջանական դատախազությունը մեղադրանք է առաջադրել Հրաչ Արզումանի Ավագյանին, Գեղամ Սամվելի Սերոբյանին ու ևս 12 հայ զինծառայողների՝ «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է։ Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Similar Posts