նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ առարկաներից:

Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ․

«Ներկայումս ռուս սակրավորները պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում Կարմիր Շուկա բնակավայրի հարակից տարածքներում:

Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նախկինում մշակվել էին տեղի բնակիչների կողմից, պատերազմի ընթացքում ենթարկվել են հրետանային հարվածների:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են շուրջ հինգ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ամբողջական մաքրում:

Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի գյուղացիները կարող են վերադառնալ հողի մշակման աշխատանքներին և խնամել թթի տնկարկները:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները հայտնաբերել և չպայթած զինամթերքից մաքրել են 2012 հա տարածք, 620 կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով 25,580 պայթուցիկ առարկա:

Պայթուցիկներից տարածքները մաքրելու հարցում օգնություն ցուցաբերելուց բացի, երեկ ռուս խաղաղապահները կազմակերպել էին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցություն դեպի Ամարաս և Դադիվանք, որոնք գտնվում էին

Արցախի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը եռակողմ հայտարարության համաձայն 2020 թվականի նոյեմբերից անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Similar Posts