նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Փաշինյանը հաղթելու է առաջիկա ընտրություններում․սփյուռքահայ հայտնի գործարարի սթափ գնահատականը

Նիկոլը յաղթելու է յառաջիկայ ընտրութիւնները: Ըսեմ ինչու…

Այս մասին գրում է Կանադայում բնակվող հայտնի գործարար, հասարակական գործիչ Հրաչ Ջաբրայանը։ Իր կանխատեսումը սփյուռքի ներկայացուցիչը բացատրում է հետևյալ կերպ (բնագիրը արևմտահայերեն է – խմբ․)

1…ինչպես առաջ, հիմա, աւելի եւս պիտի օգտագործուին պետական համակարգի ռեզուրսները, նախարարութիւններ, դպրոցներ, վարչական բաժիններ, ոստիկանութիւն, զօրքեր, ազգային անվտանգութիւն, մարզպետարաններ, համայնքապետարաններ եւայլն…

2…քաղաքական հալածանքներով, վախցնելով մարդկանց, իշխանութիւնը կը փորցէ լռեցնել ընդիմութիւնը

3…օտարերկրեայ գործակալներ արդեն վաղուց գործի անցած են Հայաստանի մէջ

4…մեր թշնամի երկիրներու համար ձեռնտու է դաւաճանին մնալը, բնականաբար իրենց գործակալները կաշխատին ի շահ դաւաճանի իշխանութեան

5…Հայաստանի ժողովուրդի հատուած մը, ահռելի տգէտ է, եւ ոչ քաղաքականութենէ կը հասկնայ, ոչ ալ կը հասկնայ թէ ինչկը պատահի մեր երկրի մէջ

6…դրամով ծախվող ժողովուրդ ենք. Փաստերէն մէկը, երբ Կապան կապրէի, նուազագոյնը մէկ միլիոն տոլար գրպանէս օգնութիւն տրամադրած եմ մարդոց, այսօր այդ մարդկանց մեծամասնութիւնը ինձ բարեւ չի տար իմ քաղաքական հայացքներուս համար, ոչ թէ որովհետեւ իրենք նիկոլական են, այլ որովետեւ հայու տեսակը ապերախտ է: դաւաճանը հերոսացնել, հերոսը նսեմացնել:

7…կեղծ հայրենասիրութեան տարապանք կայ Հայաստանի մէջ: Շատ կը խօսինք, քիչ կը գործենք:

8…ազգայնականութիւնը ընդունուած չէ Հայրենի ժողովուրդի լուրջ հատուածի կողմէ…(թող իրենք պահեն Արցախը, կամ իմ երեխան չեմ ուղարկելու Արցախ պահի, կամ թուրքը մեր թշնամին չէ քարոզարշաւը վկայ…նիկոլիզմը յաղթելու է, եւ թուրքը Երեւան պիտի ապրի շուտով…անշուշտ Աստուած տայ սխալ ըլլամ,…բայց Հայդուկ Շամլեանը ճիշտ էր, Հայաստանը առժանի չէ ՀՅԴ-ին:

Similar Posts