նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանի իշխանության մնալը բխում է ադրբեջանական պետության շահերից․ նոր արձագանքներ՝ Բաքվից

Ալի Քերիմլիի կողմից ղեկավարվող Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցությունը փետրվարի 25-ին տարածել է հայտարարություն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը՝ ներկայացնելով հայտարարության՝ իր թարգմանությունը.

«Հայաստանում մեկնարկել է պետական հեղաշրջում: Հայկական բանակի Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ նրան առաջադրելով կոշտ մեղադրանքներ: ԳՇ հայտարարությունը ստորագրել է բանակի համարյա ամբողջ ղեկավարությունը: Ռուսամետ ուժերը վաղուց էին ցանկանում տապալել Փաշինյանին, բայց հայ ժողովուրդը չաջակցեց նրա հակառակորդներին:

Հայկական բանակը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, որբ քաղաքացիական քաղաքական ուժերը չկարողացան լուրջ ճնշում գործադրել Փաշինյանի նկատմամբ:

Գործանականորեն հայկական զինվորական ղեկավարության ամբողջ կազմի հակադրությունը չի կարելի համարել պատահական և ինքնաբուխ: Անկասկած, պետական հեղաշրջման թիկունքում կանգնած է օտար պետություն, որին ամրակցված է հայկական բանակը, և որը երկար ժամանակ ցանկանում էր տապալել Փաշինյանին:

Հետաքրքիր է և դրական, որ Փաշինյանը մերժել է բանակի պահանջները: Նա ազատել է ԳՇ պետին և կոչ արել ժողովրդին պաշտպանելդեմոկրատական իշխանություններին: Ներկա պայմաններում Փաշինյանի իշխանության մնալը բխում է ադրբեջանական պետության շահերից: Եթե պրոռուսական ուժերին հաջողվի տապալել Փաշինյանին և գալ իշխանության, Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին բազմակի կավելանա:

Ռուսաստանը ավելի լավ կզինի իր բանակը, որպեսզի ավելացնի իշխանությունը գրաված պրոռուսական ուժերի ազդեցությունը: Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում կարող են ձեռնարկվել լրացուցիչ քայլեր ի օգուտ Հայաստանի «նոր» ղեկավարության (այսինքն՝ ի վնաս մեզ):

Հայաստանի կառավարության ճակատագիրը կախված է ժողովրդի դիմադրությունից: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած նեգատիվ սցենարի»:

Ինչպես նկատում է Բալյանը, նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ և բարձրաձայնված դիրքորոշումները բազմաթիվ են:

Նա հատկանշական է համարում, որ «համատարած, առանց բացառության, ադրբեջանական բոլոր քաղաքական ուժերը, հանրային, քաղաքական գործիչները՝ ընդդիմադիր, թե իշխանական, հանդես են գալիս ի աջակցություն Փաշինյանի՝ կարծիք հայտնելով, որ նրա իշխանավարումը բխում է ադրբեջանական պետության շահերից, ու կոչ անում աջակցել»:
 
«Կխնդրեմ գրառումը չդիտարկել քաղաքական նախապատվությունների դաշտում, նպատակը ներկայացնել Ադրբեջանում գերակա ընկալումը հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում և պատրաստ է աջակցել, նպաստել: Այդ հանգամանքին կանդրադառնամ հաջորդիվ գրառումով, սակայն»,-հավելել է քաղաքական վերլուծաբանը:

Similar Posts