նորություններ | Քաղաքականություն

Թուրքիայի ռազմական հետախուզության նախկին պետը խորհուրդ է տալիս Փաշինյանին՝ ինչպես մնալ իշխանության

Թուրքական գլխավոր շտաբի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Պեկինը մեկնաբանել է Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը ծագել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի կնքումից հետո: Ըստ Պեկինի, ատեղի ունեցողը միանգամայն սպասելի էր։ Այս մասին Պեկինն ասել է politexpert-ի հետ հարցազրույցում:

«Ցանկացած երկրում, որը նման ծանր պարտություն է կրել, բնական է պահանջել կառավարության հրաժարականը: Իրավիճակը սրեց երկրի ներսում տնտեսական ճգնաժամը և Փաշինյանի կեղծ հայտարարությունները ռուսական «Իսկանդեր» համալիրների մասին», – ասել է նա:

Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարի խոսքերով, մեկ ամիս առաջ մարդիկ դուրս եկան փողոցներ ու պահանջեցին Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով պարտության մեջ, բայց նա մտադիր չէ հեռանալ:

«Իմ կարծիքով, այժմ Հայաստանում բախվել են երկու խմբեր. Սորոսի մարդիկ և նրանք, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանին հայտնի էր դեռ պատերազմից առաջ: Կարծիքներ կային, որ նա իշխանության եկավ Սորոսի հիմնադրամների աջակցությամբ, որ ցանկանում է Հայաստանը մերձեցնել Արևմուտքին:

Դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բայց եթե Փաշինյանը ցանկանում է մնալ իշխանության ղեկին, ապա նա պետք է խելամիտ քաղաքականություն վարի և ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի հետ: Մոսկվան ու Թեհրանը թույլ չեն տա Միացյալ Նահանգներին հաստատվել տարածաշրջանում:

Ամեն դեպքում, պետական հեղաշրջման փորձերը հետագայում ապակայունացնում են իրավիճակը երկրում: Մենք դեմ ենք հեղաշրջումներին, որտեղ էլ որ լինեն»,-ասել է Պեկինը:

Խոսելով Ադրբեջանին Թուրքիայի աձակցության մասին՝ վերջինս ասել է, թե ուղարկել են ռազմական խորհրդականներ և որոշ սարքավորումներ, և «ադրբեջանական զինուժը բավական փորձ ուներ՝ սեփական հողերը սեփական ուժերով վերադարձնելու համար»:

«Նրանք սովորել են Թուրքիայում և մի շարք այլ երկրներում, լավ գիտելիքներ ստացել, ուստի կարողացել են հաղթել: Թուրքիան և Ադրբեջանը նպատակ չունեին խլել որևէ հայկական հող` միայն սեփական հողերը վերադարձնել։ Բայց Արևմուտքը շահագրգռված էր այս պատերազմն էլ ավելի զարգացնելու և դրանում այլ երկրներ միջամտելու մեջ: Նրանք պետք է ապակայունացնեն Կովկասը, որպեսզի ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկեն այնտեղ:

Երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ղարաբաղում հրադադար հաստատվեց, Թուրքիան ողջունեց այն: Մեր նախագահն առաջարկել է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին խաղաղություն հաստատեն տարածաշրջանում և սկսեն տնտեսական համագործակցություն: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան կողմ է խաղաղությանը հարևանների հետ հարաբերություններում»,-ասել է Պեկինը։

Իսկ թե ինչ է սպասվում տարածաշրջանին, Պեկինը կարծում է, որ հանգստություն չի լինի, Վրաստանում կբարձրացվի Հարավային Օսեթիայի հարցը և Արևմուտքի պլանը « Կովկասյան գարունն է»։

«Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները փորձում են բանակցություններ վարել Իրանի հետ, դա չի նշանակում, որ նա չունի նենգ ծրագրեր Իրանի դեմ: Թուրքիայում նրանք նույնպես նախատեսում են նոր հեղաշրջում: ԱՄՆ-ը ցանկանում է միջամտել «Մետաքսի ճանապարհ» մեծ նախագծին, որին մասնակցում է նաև Ռուսաստանը: Եթե երկրները ընդհանուր լեզու չգտնեն, հնարավոր են բախումներ»,-ասել է Պեկինը:

Similar Posts