նորություններ | Քաղաքականություն

7-8 տոկոս տարածը իրավունք չունի խոսելու «10 տոկոսով աշխատող Իսկանդերի մասին»․․․

Նիկոլ Փաշինյանի՝ Նվեր Մնացականյանին տված վերջին հարցազրույցը շարունակում է լայն արձագանք գտնել ոչ միայն ներհայաստանյան շրջանակներում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Արդեն անդրադարձել ենք վարչապետի անհեթեթ արտահայտության առթիվ ռուսական մամուլի արձագանքներին։

Մինչև այդ ընդգծենք ու հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հերթական «բլթոցը» արվել է մի թեմայի շուրջ, մի պարագայում, երբ Հայաստանը հանդիսանում է ՌԴ ռազմավարական դաշնակից պետությունն, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ու ԱՊՀ անդամ, մեծ հաշվով՝ քննադատությունն ուղված է Ռուսաստանի դեմ։

Իսկ ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը, որի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ի դեպ, շատ դիպուկ ու պատկերավոր նշեց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու։ Եվ ահա, նեղմիտ ազգակործան Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իսկանդերի անարդյունավետության, իսկ ավելի կոնկրետ ժամանակին 10 տոկոսով գործարկվել-պայթելու մասին։

ՌԴ-ում գործող հայ լրագրող, հրատարակիչ, մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ևս անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի անարդյունավետության մասին» հայտարարությանը։

«Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ: Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, ես բարդ, երկար զրույց ունեցա հայկական բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ես չեմ կարող ձեզ ամեն ինչի մասին պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այս եզակի զենքի թեման, ես գրեթե բառացիորեն մեջբերեմ այն, ինչ ասաց Օնիկը, իսկ հետո ինքներդ որոշեք:

«Պատերազմի երրորդ օրը, որպես բանակի շտաբի պետ, ես որոշեցի օգտագործել «Իսկանդերը» երկու ռազմավարական թիրախներում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և ևս մեկի: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրին, որ ձեր գործն է ու ձեր պատերազմը: Շուշիի անկումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու Իսկանդերներով հարվածել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը հենց Շուշիի ստորոտում:

Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե միանգամից մի քանի հազար թշնամու զինվոր սպանենք: Մեկ անգամ ինձ թույլատրվեց օգտագործել Իսկանդերը, այս անգամ Շուշի քաղաքում: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և կարողացանք մի քանի տանկ բերել քաղաք: Երկու օր անց հրաման եկավ ինձ՝ հեռանալ Շուշիից և նահանջել»»,- իր տելեգրամ ալիքում գրել է Արամ Գաբրելյանովը:

Թեմայի շուրջ իր կարծիքը, առավելևս՝ մասնագիտական, հայտնել է նաև ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նա հնարավոր է համարում Իսկանդերի 10 տոկոսով պայթելու հանգամանքը՝ զուտ տեխնիկապես, սակայն ռազմական  գործչի պրոֆեսիոնալ դիտարկումները լրիվ հակասում են Փաշինյանի ոչ մասնագիտական պնդումներին: 

«Զուտ տեխնիկապես հնարավոր է, բայց էս հարցադրումներից հետո ես ստիպված եմ էլի գաղտնիքներ բացել՝ չբացելով այդ հզոր զինտեխնիկայի մասին բնութագիրը, թե ինչէ Իսկանդերն իրենից ներկայացնում:  Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյո՞ք հարշվարկել են առհասարակ… Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, ով հայտարարել է, որ Իսկանդերի կրակոցից միայն 10 %  է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է գեներալը։ 

Կայքը նկատում է նաև, որ ռուսական արտադրության վերջին սերնդի առանցաքային նշանակության Իսկանդերի մասին թյուր ընկալումը առաջինը աշխարհում տարածվել է Փաշինյանի երեկվա հարցազրույցից հետո:  Իսկանդերի մասին առաջին վարկաբեկիչ և ոչ մասնագիտական եզրակացությամբ սկանդալային հայտարարություն հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի շրջանակում բավականին ուշագրավ դիտարկում է արել ԱՄՆ-ում բնակվող հայտնի հոգեբան, գրող Վարդգես Դավթյանը։ Նա, մասնավորապես գրել է․

«Էս ի՞նչ թազա նորություն էր: Ի՞նչ է նշանակում. ասել է թե հրթիռի 9/10 -րդ մասում ջուր կամ ավազ էր լցված։ Ա՞յս մակարդակի մարդիկ պետություն են ղեկավարել և ղեկավարում: Սա պատահական խոսք չէ. գուցե խուլ հա՞յտ է ուղղված ՆԱՏՕ-ական շրջանակներին, մանավանդ Ամուլսարի շահագործման հայտարարություններին զուգահեռ ու, հատկապես, Վաղարշակ Հարությունյանի ռուսական բազան ընդլայնելու մասին խորհրդածությունների հետ միաժամանակ:

Ինչ-որ հակասական զարգացումներ են ծավալվում իշխող վերնախավում: Չի իմացվի, կարող է հիմա էլ Նիկոլին շուռ տան, սարքեն Արևմուտքի հերոս.  անկանխատեսելի, պիղծ ասպարեզ է պոլիտիկան»։

Ռուբեն Արամյան

Similar Posts