Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ

Արդարությունը հաղթեց, Կառավարությունը տեղի տվեց․ԱԺ-ից հետ է կանչվել ՄԻՊ-ի անկախության երաշխիքները վերացնող օրինագիծը

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և հավելել:

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։

Այդ առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, թե ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն:

Similar Posts