Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի. Քոչարյան

Հայաստանում պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի. այս պահանջը պետք է օրենսդրորեն սահմանենք:

Այս մասին Երեւանի երկու թաղամասերի բնակիչների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդւպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Նույնիսկ վարորդական իրավունք ստանալու կամ որսորդական հրացան գնելու համար մարդ հոգեբույժի տեղեկանք է ունենում, «փսիխո» է վերցնում։

Հիմա ցուցակ գլխավորելու, վարչապետ դառնալու համար հոգեբուժական էքսպերտիզայի պետք է մարդը ենթարկվի օրենքով պարտադիր:

Այն, ինչ այսօր անում է այս իշխանությունը, բանականության մեջ չի տեղավորվում։

Եթե մեր կիրականության մեջ կան նման երևույթներ, ուրեմն պրոբլեմն ուրիշ տեղ է։

Պարզապես նման մարդիկ չպետք է հայտնվեն բարձր պաշտոններին»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

Similar Posts